Google-ն ավելացնում է նոր եղանակ՝ միանալու Google Meet-ի Video Catch-Up-երին՝ Gmail App-ի միջոցով

0
117

Google-ն ավելացնում է նոր, պարզ եղանակ՝ միանալու Google Meet-ի վիդեո հանդիպմանը Gmail app-ի միջոցով։

Google Meet in Gmail

Ինչպես նշել է Google-ը՝ հաջորդ մի քանի ամիսների ընթացքում դուք կնկատեք նոր “Meet” tab-ը Ձեր բջջայինի Gmail app-ում, որտեղ կարող եք տեսնել սպասվող հանդիպումները՝ պլանավորված Google Calendar-ում, և ընդամենը մեկ հպումով միանալ դրանց։

Google Meet in Gmail

Դուք նաև կկարողանաք պլանավորել Ձեր սեփական Google Meet վիդեո catch-up-երը Gmail հավելվածում։

Meet tab-ում սեղմեք “New meeting”-ի վրա՝ միանգամից հանդիպումը սկսելու համար, ստացեք հղումը՝ կիսվելու կամ Calendar-ի վրա հանդիպումը պլանավորելու համար։ Եթե սեղմեք “Join with a code”-ի վրա կկարողանաք միանալ Ձեզ հետ կիսված հանդիպմանը՝ գրելով հանդիպման կոդը։

Zoom-ի հետ վերջերս տեղի ունեցած խնդիրներից հետո շատերը դեռևս թերահավատորեն են մոտենում այդ հարթակին, միաժամանակ փնտրելով այլընտրանքային տարբերակներ։ Իսկ Google Meet-ն այս դեպքում լավագույն այլընտրանքն է, որն ի դեպ ապրիլ ամսվանից անվճար է բոլոր օգտատերերի համար։

Իսկ եթե այնուամենայնիվ չեք ցանկանում տեսնել Meet tab-ը Ձեր Gmail հավելվածում, Դուք կարող եք նշել “uncheck” այդ հնարավորության համար՝ Ձեր հավելվածի կարգավորումներում։ Google-ն անգամ ներկայացրել է մանրամասներ թե ինչպես օգտագործել Meet-ը Gmail-ից, որը կարող եք կարդալ այստեղ։


Օնլայն կոնֆերանս իրական ու անիրական մարքեթինգի մասին




➡️ Կոնֆերանսը թե՛ ոլորտում փորձառու մասնագետների, թե՛ առաջին քայլերն անող սկսնակների համար է

➡️ Կոնֆերանսի առաքելությունն է միավորել տարաբնույթ ոլորտների փորձագետների, ստեղծել գիտելիքներով և իրական փորձով կիսվելու հարթակ
📌 Ավելի քան 22 հայաստանյան և միջազգային խոսնակներ
📌 Մարքեթինգային ակտուալ թեմաներ
📌 Ոլորտային խնդիրներ և փորձված լուծումներ
📌 Ինտերակտիվ քննարկումներ

⏰ կոնֆերանսը տեղի կունենա օգոստոսի 15-16-ին
Մանրամասների համար սեղմիր այստեղ։