Google-ի voice recorder հավելվածը նաև կգործի Pixel հեռախոսների հին մոդելների վրա

0
907

Google-ի voice recorder app-ը վերամշակում և ճանաչում է խոսքը, որպեսզի ավտոմատ կերպով գրի ձայնագրումը, մինչ տվյալ անձը խոսում է։

Մինչ այժմ Google-ի Recorder app-ը գործում էր միայն Pixel 4-ի վրա, սակայն այժմ այն հասանելի է նաև Pixel-ի նախկին մոդելների վրա ներառյալ՝ Pixel 2, Pixel 3 և Pixel 3a։

Google-ը նաև հայտնել է իր մտադրությունը հավելվածն ավելի հասանելի դարձնել։ Կազմակերպության ներկայացուցիչն ասել է, որ հավելվածը հասանելի կդառնա ավելի շատ Pixel օգտատերերի մոտ սպասվող թարմացումից հետո, սակայն չեն նշել թե երբ կլինի թարմացումը։