Google-ի Focus Mode-ը կոնկրետ ժամի համար պլանավորելով՝ չեք ստանա ծանուցումներ հավելվածներից

0
838

Google-ը թողարկել է Android հեռախոսների համար նոր “Focus Mode” կոչվող հնարավորությունը։ Focus Mode-ը կոնկրետ ժամի համար պլանավորելուց հետո Դուք չեք ստանա հավելվածների ծանուցումները, որը կախվածությունից ազատվելու ևս մի եղանակ է։ 

Focus Mode-ը Google-ի փորձն է՝ ոչ թե օգտատերերին ստիպել վատնել իրենց ժամանակը հավելվածների օգտագործման վրա, այլ փոխարենը այն նշում է, որ օգտատերերը կարիք ունեն պլանավորելու Focus Mode-ը օրվա ընթացքում ժամանակն անիմաստ չվատնելու համար։

iPhone-ի և iPad-ի վրա Focus Mode-ին մոտ հնարավորություն է Downtime-ը։ Բայց փոխարենը օգտատերերին թույլ տալ ստեղծել խանգարող հավելվածների սև ցուցակ, Downtime-ն օգտագործում է սպիտակ ցուցակ, որն արգելափակում է ամեն ինչ բացի հեռախոսազանգերից։