DuckDuckGo-ն այժմ ունի երթուղու պլանավորման նոր հնարավորություն

0
967

DuckDuckGo-ն հայտարարել է իր քարտեզի համար նոր driving directions հնարավորության թողարկման մասին:

Այս նոր փոփոխությունը պարզապես բարելավում է իր ներկայիս ծառայությունը` ավելացնելով վարելու և քայլելու ուղղություններ իր քարտեզում:

DuckDuckGo-ի նոր հնարավորություններն այժմ թույլ կտան օգտատերերին՝ պլանավորել իրենց ուղևորությունը, որն էլ կներառի հեռավորության և ուղևորության ժամանակի մասին մանրամասներ:

Screenshot of a Duck Duck Go Map

Directions կոճակին սեղմելով կբացվի քարտեզը, որը ցույց է տալիս ուղղին: Քարտեզը միշտ սկսում է Ձեր ներկայիս գտնվելու վայրից:

Ձեր գտնվելու վայրը որոշվում է IP ինֆորմացիայով, որն ուղարկվում է Ձեր բրաուզերից: DuckDuckGo-ն նշում է, որ այն ժամանակավոր օգտագործում է այդ ինֆորմացիան՝ միայն իմանալու Ձեր գտնվելու վայրը՝ քարտեզի ծառայությունների համար և այնուհետև ազատվում դրանից:

DuckDuckGo-ն նաև ավելացրել է, որ չի պահպանում կամ վաճառում Ձեր գտնվելու մասին ինֆորմացիան: