Չինաստանում թողարկվել է հավելված, որը զգուշացնում է օգտատերին, որ նա մոտ է գտնվել կորոնավիրուսով վարակված որևէ անձի

1
1249

Չինաստանում թողարկվել է նոր “close contact detector” հավելվածը, որը զգուշացնում է քաղաքացիներին, երբ նրանք մոտ են գտնվել կորոնավիրուսով վարակված որևէ անձի։

“Close contact detector”-ը բջջային հավելված է, որը չինացի քաղաքացիները կարող են օգտագործել` սկանավորելով հատուկ QR կոդ, այնպիսի հավելվածներում ինչպիսին WeChat-ը և QQ-ն են։ Այդ կոդը սկանավորելուց հետո օգտատերը պետք է լրացնի իր անունը, հեռախոսահամարը և ID համարը։ Այնուհետև հավելվածը օգտատերին կասի արդյոք նա մոտ է գտնվել որևէ մեկին, ով վարակված է եղել կամ կասկածվում է, որ վարակված է կորոնավիրուսով։

Եվ բացի այն, որ հավելվածը զգուշացնում է ձեզ, որ մոտ շփման մեջ եք եղել որևէ մեկի հետ, ով վարակված է, այն նաև կառաջարկի մնալ տանը և դիմել առողջապահական մարմիններին։

1 COMMENT

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here