Լավագույն 22 Թվային Մարքեթինգի Գործիքները

0
1676

Օնլայն գործիքները մեր կյանքի անբաժան մասն են կազմել. դրանք պետք են մեզ օդի ու ջրի պես։

Այս նյութում առանձնացրել եմ ամենաանհրաժեշտ ու օգտակար գործիքների ցանկը, որոնք կարող եք օգտագործել Ձեր առաօրյա մարքեթինգային առաջադրանքները ավելի արագ կատարելու համար։

Սոցցանցերի պլանավորման գործիքներ (Social media)

1.SocialPilot

Հաշվին կցվող սոց. էջերի քանակը. 25-100։
Օրական գրառումների քանակը. 200-1000:
Կցվող սոցցանցերը. Facebook, Twitter, Instagram, LinkedIn, YouTube։

2. Buffer


Հաշվին կցվող սոց. էջերի քանակը. 8-25։
Օրական գրառումների քանակը. 100-2000:
Կցվող սոցցանցերը. Facebook, Twitter, Instagram, LinkedIn, Pinterest։

3. Hootsuite

Հաշվին կցվող սոց. էջերի քանակը. 8-25։
Օրական գրառումների քանակը. 100-2000:
Կցվող սոցցանցերը. Facebook, Twitter, Instagram, LinkedIn, Pinterest։

Իմեյլ մարքեթինգի ավտոմատացման գործիքներ (Email marketing automation tools)

1.GetResponse

Տրամադրվող հիմնական ծառայություններն են.

– իմեյլ մարքեթինգի ավտոմատացում,
– լենդինգ էջերի պատրաստում,
– ավտոմատացված auto-responder-ների ստեղծում,
– ավտոմատացված շաբլոններ,
– Facebook գովազդների ինտեգրացիա,
– CRM-ի տրամադրում,
– Webinar-ների կազմակերպում:

Առաջարկվող բոլոր փաթեթեներն իրենց մեջ ներառում են անվճար 30-օրյա օգտագործման հնարավորություն։ Ավելին իմանալու համար այցելեք այս հղումով։

2. Mailjet

Տրամադրվող հիմնական ծառայություններն են.

– Անսահմանափակ կոնտակտներ,
– Հատուկ գործիքներ ծրագրավորողների համար գործընթացն ավտոմատացնելու համար,
– Իմեյլներ պատրաստելու խորացված խմբագրիչ,
– Խորացված անալիտիկ տվյալներ,
– 24/7 հաճախորդների սպասարկում,
– Կոնտակտները սեգմենտավորելու հնարավորություն,
– A/B տեստավորման հնարավորություն:

Mailjet-ում կարող եք ունենալ անսահմանափակ կոնտակտներ, իսկ անվճար տարբեարակում կարող եք ուղարկել ամսական մինչև 6000 իմեյլ։ Առաջարկվող փաթեթների և գների համար կարող եք այցելել այս հղումով։

3. Sendinblue

Տրամադրվող հիմնական ծառայություններն են.

– Մոբայլի համար հարմարեցված իմեյլ խմբագրիչ,
– Շաբլոնների մեծ գրադարան,
– SMS-ներ ինտեգրելու հնարավորություն,
– Օրական անսահմանափակ մեյլեր ուղարկելու հնարավորություն,
– Facebook գովազդների ինտեգրացիա,
– Landing էջերի կառուցման գործիք,
– CRM-ի տրամադրում։

Sendinblue-ի անվճար տարբերակը կարող եք օգտագործել օրական մինչև 300 իմեյլ ուղարկելու համար։ Ավելին կարող եք իմանալ հետևելով այս հղմանը։

Կայքերի թեստավորման գործիքներ (Website testing tools)

1.Unbounce

Unbounce-ը վեբ կայքի էջերի ստեղծման և թեստավորման հիանալի գործիք է։ Վերջինս մրցակիցներից տարբերվում է իր հեշտ օգտագործումով։ Գործիքը նախատեսված է նաև այն մարդկանց համար, ովքեր չունեն դիզայներական հմտություններ։

2. Optimizely

Optimizely-ն կայքի թեստավորման մեկ այլ հարթակ է, որը նպաստում է Ձեր պրոդուկտի վաճառքների զարգացմնը, օգնում է լուծել մարքեթինգային մի շարք խնդիրներ և ամենակարևորը, թույլ է տալիս սեգմենտավորել Ձեր կայք եկող այցելությունները։

3.Hotjar

Hotjar-ը օգնում է բիզնեսի սեփականատերերին վիզուալ կերպ պատկերացում կազմել, թե կայքի այցելուներն ինչպե՞ս են օգտագործում կայքը։ Գործիքը նախատեսված է մարքեթինգի մասնագետների, պրոդուկտ մենեջերների և UX դիզայներների համար։

Վիդեո հոսթինգի պլատֆորմներ (Video hosting platforms)

1.Wistia

Wistia-ն վիդեո հոսթինգի հիանալի պլաֆտորմ է, որը ունի գեղեցիկ player և կարող է հեշտությամբ տեղադրվել ցանկացած կայքում։ Wistia-ի ամենամեծ առավելությունն այն է, որ Wistia-ում տեղադրված բոլոր վիդեոների վերջում հնարավոր է տեղադրվել առանձին կոճակ CTA-ի տեսքով։

2. Vimeo

Աշխարհում շուրջ 35 միլիոն մարդ օգտագործում է Vimeo-ն իր վիդեոները host անելու համար։ Vimeo-ում հնարավոր չէ տեղադրել վիդեո գողազդներ YouTube-ի նման, որով էլ այն առանձնանում է հիմնականում նաև իր մյուս մրցակիցներից։

Գրաֆիկական բովանդակության ստեղծման գործիքներ (Graphic content creation tools)

1.Canva

Canva-ն անվճար օնլայն գործիք է, որի միջոցով կարող եք պատրաստել գեղեցիկ նկարներ Ձեր բլոգի կամ սոցցանցերի բովանդակության ստեղծման համար։ Այն իդեալական գործիք է պրեզենտացիաների, պոստերների, բաններների և այլ գրաֆիկական նյութեր պատրաստելու համար։

2.Renderforest

Renderforest-ը օնլայն գործիք է, որը թույլ է տալիս պատրաստել գրավիչ վիդեո հոլովակներ և լոգոյի անիմացիաներ Ձեր պրոդուկտի համար։ Կայքում պատրաստվող վիդեոները համապատսախանում են հեռարձակման ստանդարտներին և կարող են օգտագործվել Ձեր գովազդային արշավների համար։ Պլատֆորմը նաև թույլ է տալիս լոգոներ և կայքեր։

3.Visually

Եթե չունեք ժամանակ Ձեր մարքեթինգային արշավների համար գեղեցիկ գրաֆիկաներ պատրաստելու համար, կարող եք վստահել այդ գործը Visually-ին։ Պլատֆորմը թույլ է տալիս պատրաստել բովանդակություն նկարների, վիդեոների, ինֆոգրաֆիկաների, էլեկտրոնային գրքերի և վիդեոների տեսքով։

Բովանդակության ուսումնասիրման գործիքներ (Content curation tools)

1.Feedly

Feedly-ն թույլ է տալիս առանձնացնել մեզ հետաքրքիր թեմաներով բլոգերը/կայքերը և հարմարավետ միջավայր է ստեղծում այդ ամենը ուսումնասիրելու համար։

2. Scoop.it

Scoopit-ն բովանդակություն գտնելու և կիսվելու համար հիանալի գործիք է, որտեղ կարող եք գտնել Ձեր ոլորտին հետաքրքրող ամենատարբեր նյութերը։ Տեղադրված նյութերը կարող եք 1 քլիքով կիսվել Ձեր սոցցանցերի հաշիվներում։

Կայքի անալիտիկայի գործիքներ (Website analytics tools)

1.Kissmetrics

Kissmetrics-ը առաջարկում է կայքի անալիտիկ տվյալներն ուսումնասիրելու գործիքներ, որոնք կարող են օգնել Ձեր կայքի վաճառքների մեծացման և այցլելությունների շատացման հարցում։ Պլատֆորմում կարող եք նախագծել կայք մտնող այցելուի առաջին գործողությունից մինչև վերջինը։

2.Google Analytics

Google Analytics-ը երևի թե ամենաշատն օգտագործվող գործիքն է մեր օրերում մարքեթինգի մասնագետների կողմից։ Պլատֆորմը առաջարկում է զանազան գործիքներ, որոնք ուսումնասիրելով կարող եք նպաստել կայքի այցելությունների քանակի մեծացմանն ու այցելուների ավելի հարմարավետ փորձառությանը։

SEO գործիքներ (SEO tools)

1.Moz

Moz-ն իր օգտատերերին առաջարկում է երկու պրոդուկտ. Moz Pro և Moz լոկալ։ Moz Pro-ն օգնում է մասնագետներին կատարել ստանդարտ ուսումնասիրություններ կայքերի համար, իսկ Moz Local-ը օգնում է մասնագետներին ուսումնասիրել կայքի լոկալ դիրքերը։ Moz-ն ունի նաև Chrome-ի համար նախատեսված Extension, որը հեշտացնում է կայքի դիրքերի և SEO կարգավիճակի ստուգման գործընթացին։

2.SEMrush

SEMRush-ն ունի բազմաթիվ մարքեթինգային գործիքներ, որոնք օգնում են ուսումնասիրել անվճար և վճարովի այցելությունները։ SEMrush-ի առավելություններից մեկն այն է, որ վերջինս թույլ է տալիս ուսումնասիրել մրցակիցների դիրքերը որոնողական համակարգերում հարմարավետ տարբերակով։

2.Screaming Frog

Screaming Frog-ը սարդ գործիք է, որը կարողանում է արագ խուզարկել կայքը կամ տրված վեբ էջերի ցանկը։ Խուզարկման ընթացքում ծրագիրը հայտնաբերում է այն բոլոր խնդիրները և զգուշացումները, որոնք հարկավոր է ուսումնասիրել և արագ լուծում տալ։ Գործիքը նախատեսված է հիմնականում փորձառու մասնագետների համար։

3.Ahrefs

Ahrefs-ը մեկ այլ SEO գործիք է, որը նույնպես օգտագործվում է SEO ուսումնասիրություններ անցկացնելու, մրցակիցների դիրքերը որոնողական համակարգերում ուսումնասիրելու և կայքի դիրքերը բարելավելու նպատակով։

Նշված գործիքների մեծ մասն ունի անվճար օգտագործման հնարավորություն, սակայն խորհուրդ եմ տալիս մշտապես չկենտրնոնալ անվճար գործինքների վրա, քանի որ վճարովիների առավելություններն անհամեմատելի են։

Ուրախ կլինեմ, եթե մեկնաբանություններում ավելացնեք այն գործիքների անունները, որոնք օգտագործում եք և չտեսաք հոդվածի մեջ։

Բաժանորդագրվիր բլոգին այս հղումով և ամեն շաբաթ ստացիր վերջին մարքեթինգային նորությունները քո էլ. հասցեին

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here