Google-ը թողարկել է նոր video shopping հարթակ

0
922

Area 120-ը՝ Google-ի համար հետազոտությունների և զարգացման lab-ը վերջերս թողարկել է նոր video shopping հարթակ, որը կոչվում է Shoploop, այն օգտատերերին կցուցադրի 90 վայրկյանանոց վիդեոներ, որի շնորհիվ կկարողանան բացահայտել նոր պրոդուկտներ, ինչպես նաև հետևել review-ներին։ Կարճ վիդեոները դիտելուց հետո, դիտորդները կկարողանան սեղմել՝ գնելու տվյալ պրոդուկտը կամ պահպանել՝ այն ավելի ուշ գնելու համար։

Video Shopping Platform Releases

Shoploop-ն այս պահին կենտրոնացել է գեղեցկության հետ կապ ունեցող պրոդուկտների վրա, ինչպես օրինակ՝ դիմահարդարումն է, մաշկի խնամքը և այլն։

Վերջերս Google-ը հայտարարել է YouTube-ում shoppable ads-ի թողարկման մասին։ Shoppable multimedia քոնթենթ ստեղծելը կարող է անմիջապես գայթակղել սպառողներին, իսկ միանգամից գնելու հնարավորություններ տրամադրելը կարող է բարձրացնել ու խթանել վաճառքը գնորդների շրջանում։