Amazon-ն ունի նոր հնարավորություն, որը թույլ է տալիս Ձեզ՝ սովորեցնել Alexa-ին՝ կատարել այնպիսի խնդրանքներ, որոնք անծանոթ են իրեն:
Ահա թե ինչպես կարող է այն աշխատել.
Դուք: Alexa, change bedroom lamp to night-reading mode.
Alexa: I don’t know what night-reading mode means. Can you teach me?
Դուք: It means 50% brightness on the bedroom lamp.
Alexa: Done, and I’ll remember that for next time.
Թվում է թե բավականին հեշտ է, սակայն այդ ընթացքում շատ բան է կատարվում Alexa-ի ուղեղում: Այն հասկանում է, որ չգիտի թե ինչպես պետք է կատարի օգտատերի խնդրանքը, այնուհետև որոշում է թե ինչպես խնդրի օգտատերին՝ բացատրել այն: Նախքան user-training հնարավորությունը Alexa-ն նման դեպքում արձագանքում էր այսպես. “Hmm, I don’t know that one”:
Ինչն ամենակարևորն է, այն կարողանում է մտապահել այն ինչ սովորեցրել եք: Մեկ այլ դեպքում Դուք հնարավոր է Alexa-ին որևէ բան խնդրելու փոխարեն պարզապես ասեք. “Alexa it’s too dark in here”: Alexa-ն դա կհասկանա որպես խնդրանք և կմտածի՝ ինչ անել այդ խնդիրը լուծելու համար: Այն հնարավոր է առաջարկի. “Would you like me to turn on the lights, or open the blinds?”, եթե Դուք ասեք “Turn on the lights,” Alexa-ն կմտապահի թե Դուք ինչ նկատի ունեք “Alexa it’s too dark in here” ասելով և հաջորդ անգամ անմիջապես կմիացնի լույսը: