60 ամենակիրառելի հապավումները թվային մարքեթինգում

0
356

Մեզանից յուրաքանչյուրն իր աշխատանքում առնչվում է մասնագիտական ​​հապավումների, որոնց իմաստը միշտ չէ, որ հասկանալի է: Մարքեթոլոգների պարագայում պատկերը լրիվ այլ է․ նրանք խոսում են հապավումներով ավելին, քան՝ որևէ այլ մասնագետ։ Օրինակ Դուք փորձե՞լ եք հասկանալ` ինչպե՞ս է CTR-ը փոխկավակցված PPC-ի հետ B2C շուկայում։ Այս և նմանատիպ այլ հարցերն ավելի դյուրըմբռնելի դարձնելու համար ստորև Ձեզ եմ ներկայացրել թվային մարքեթինգի «հապավումների բառարանից» առավել գործածականները՝ իրենց հայերեն բացատրություններով։ Գնացինք…)

  1. AMP (Accelerated Mobile Pages) —Google-ի արագացված բջջային էջերի տեխնոլոգիան է, որը հարմարեցնում է կայքի էջերը բջջային սարքերին: Արդյունքում, AMP էջերը բջջային հեռախոսների վրա ավելի արագ են բեռնվում, քան՝ սովորականները:
  2. ARPU (Average Revenue Per User) — մեկ հաճախորդի հաշվարկով ՏՏ ընկերությունների (ինտերնետային պրովայդերներ, վճարովի բաժանորդագրությամբ ծառայություններ և բջջային հավելվածներ) միջին (սովորաբար ամսական) եկամուտը: ARPU-ը համարվում է բիզնեսի հաջողության ցուցանիշ և հաշվարկվում է հետևյալ բանաձևով` եկամուտ / հաճախորդների ընդհանուր թվաքանակ:
  3. ARPPU (Average Revenue Per Paying User) — մեկ վճարող օգտատիրոջ միջին եկամուտը։ ARPPU = եկամուտ / վճարող օգտատերերի թվաքանակ։ Ի տարբերություն ARPU-ի` չափիչը ցույց է տալիս ոչ թե միջին եկամուտը, այլ որքան է լոյալ վճարող օգտատերը պատրաստ տրամադրել ընկերությանը:
  4. ASO (App Store Optimization) — բջջային հավելվածի առաջխաղացումը հավելվածների խանութում (Google Play-Android, App Store-iOS), որի ժամանակ կատարվում են հավելվածի կարգավիճակի բարելավմանն ուղղորդված գործողություններ։ Որքան բարձր է հավելվածի վարկանիշը հավելվածների խանութի որոնողական արդյունքներում, այնքան հավելվածն ավելի տեսանելի կլինի պոտենցիալ հաճախորդներին: ASO-ի հիմնական նպատակն է ապահովել հնարավորինս մեծաքանակ տրաֆիկ դեպի հավելվածի էջ` նպաստելով օգտատերերի կողմից հավելվածի հնարավոր շատ ներբեռնումներին:
  5. B2B (Business To Business) — բիզնես մոդել, որում կազմակերպությունները վաճառում են իրենց ապրանքներն ու ծառայությունները ոչ թե վերջնական հաճախորդին, այլ` մեկ ուրիշ կազմակերպության:
  6. B2C (Business To Consumer) — ավանդական բիզնես մոդել, որի դեպքում ընկերությունը վաճառում է ապրանքներն ու ծառայությունները վերջնական սպառողին:
  7. CAC (Customer Acquisition Cost) — մեկ հաճախորդի ձեռքբերման արժեքը, այն գումարը, որը պահանջվում է կազմակերպությունից մեկ հաճախորդի ներգրավման համար:
  8. CMS (Content Management System) — բովանդակության կառավարման համակարգ․ դինամիկ վեբ կայքի կամ մուլտիմեդիա ծառայության մշակման և թարմացման համար ստեղծված հարթակ, որը հնարավորություն է տալիս կառուցել բովանդակություն, առանձնացնել վերջինիս կառավարման գործողությունները, աշխատել նույն փաստաթղթի վրա մի քանի հոգով և այլն:
  9. CPA (Cost Per Action) — օգտատիրոջ կատարած նպատակային գործողությունների գինը կայքում: Նպատակային գործողությունը կարող է լինել հղումով անցումը, զամբյուղի մեջ ապրանք ավելացնելը, գնումը, զանգահարումը և այլն:
  10. CPC (Cost Per Click) — օգտատիրոջ կողմից կատարված մեկ քլիքի արժեքը, որը գովազդատուն վճարում է գովազդային համակարգին:
  11. CPL (Cost Per Lead) — գինը մեկ լիդի համար`պոտենցիալ հաճախորդի կողմից հայտի լրացում գովազդային արշավի արդյունքում:
  12. CPM (Cost Per Mile) — գովազդային վահանակի հազար ցուցադրության արժեքը:
  13. CPO (Clicks Per Open) — բացված (կարդացված) հաղորդագրությունների քանակային կամ տոկոսային ցուցանիշ: Օգտագործվում է email մարքեթինգում:
  14. CRM (Customer Relationship Management system) — հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման համակարգ. ծրագրային ապահովում ամենօրյա գործընթացների ավտոմատացման համար` հաճախորդների հաշվառում, վաճառք, գործարքներ, մարքեթինգի և զանգերի կենտրոնի կառավարում:
  15. CRO (Conversion Rate Optimization) — կոնվերսիայի օպտիմալացում. մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են կայք հաճախած օգտատերերի կոնվերսիայի մեծացման տոկոսի բարձրացմանը և դրա արդյունքում կոնվերսիայի քանակի շատացմանը: CRO-ի հիմնական մեթոդը UX-ի (տե ՛ս կետ 58) բարելավումն է և A/B թեստավորումն է:
  16. CTA (Call To Action) — գործողության կոչ, կայքում զետեղված տարրեր, որոնք խրախուսում են օգտատիրոջը ձեռք բերել ապրանք կամ ծառայություն, բաժանորդագրվել նորություններին, զանգահարել, միանալ վեբինարին և այլն: CTA-ի տարրի օրինակ` կոճակ կայքում, որի գրառումը կոչ է անում օգտատիրոջը ինչ-որ բան անել․ «Գնել», «Ստանալ զեղչ», «Կապվել մասնագետի հետ», «Թողնել հաղորդագրություն»:
  17. CTR (Click Trough Rate) — չափման միավոր ինտերնետ մարքեթինգում, քլիքայնության ցուցանիշ: CTR-ը սահմանվում է որպես քլիքների հարաբերակցությունը ցուցադրություններին, չափվում է տոկոսներով և հաշվարկվում հետևյալ բանաձևով` քլիքների քանակ / ցուցադրությունների քանակ * 100%:
  18. CX (Customer Experience) — հաճախորդի՝ կազմակերպության հետ համագործակցության փորձը:
  19. DA (Domain Authority) — Moz ընկերության հայտնագործած դոմեյնի հեղինակության և Google-ում կայքի կարգավիճակի չափորոշիչը։ DA-ում հաշվի են առնվում բազմաթիվ գործոններ` ներառյալ կայքի և դոմեյնի տարիքը:
  20. DAU (Daily Active Users) — օգտատերերի թվաքանակ, ովքեր օրվա կտրվածքով առնվազն մեկ անգամ այցելել են վեբ-կայք կամ հավելված։
  21. FAQ (Frequently Asked Questions) — հաճախակի տրվող հարցեր, բաժին կայքում, որտեղ զետեղված են հարցեր, որոնք առավել հաճախ են հետաքրքրում օգտատերերին, և դրանց պատասխանները:
  22. GA (Google Analytics) — կայքի այցելուների մանրամասն վիճակագրություն դիտելու գործիք է, որը հավաքվում է Google-ի սերվերներում: Անհրաժեշտ է ընդամենը տեղադրել JS կոդ կայքի մեջ: Կոդն աշխատում է այն ժամանակ, երբ օգտագործողը մուտք է գործում կայք:
  23. GDPR (General Data Protection Regulation) — օգտատերերի տվյալների հավաքագրման, մշակման և պահպանման կարգը կարգավորող ԵՄ փաստաթուղթ: Կանոնակարգի նպատակն է ապահովել, որ օգտատերերն իմանան, թե ինչպես են օգտագործվում իրենց տվյալները և ցանկացած պահի կարողանան փակել նրանց մուտքը կամ էլ ջնջել դրանք:
  24. GMB (Google My Business) — Google-ի ծառայություն է` նախատեսված կառավարելու ընկերության մասին տվյալները Google-ի որոնողական համակարգում և քարտեզներում:
  25. HTML (HyperText Markup Language) — համացանցում էջերի մեծամասնության նշումների ստանդարտացված լեզուն է: Բրաուզերները մշակում և մեկնաբանում են նշումները և արդյունքում բրաուզերների էկրաններին տեսնում ենք ոչ թե կոդ, այլ` կայքերի էջեր:
  26. HTTP (HyperText Transfer Protocol) — տվյալների փոխանցման ցանցային արձանագրություն է: Ի տարբերություն HTTPS-ի (տե ՛ս կետ 26)` այն անվտանգ չի համարվում, քանի որ սերվերի կողմից բրաուզերին փոխանցված տվյալները կոդավորված չեն:
  27. HTTPS (HyperText Transfer Protocol Secure) — HTTP-հավելված՝ կոդավորման հաղորդակարգով: HTTPS-ի միջոցով փոխանցված տվյալները պաշտպանված են SSL (տե ՛ս կետ 54) ծածկագրային հավելվածով:
  28. IBL (Inbound Link) — ներքին հղումներ, որոնք այլ կայքերից օգտատիրոջը ուղղորդում են դեպի հիմնական կայք կամ կայքէջ:
  29. KPI (Key Performance Indicator) — արդյունավետության արտահայտման ցուցանիշ, որը ցույց է տալիս հաջողության ցուցանիշը ցանկացած ոլորտում: Օրինակ` կախված գովազդային ընկերության նպատակներից` KPI կարող է լինել CTR-ը կամ ստացված գրանցումների քանակը:
  30. LTV (Lifetime Value) — ընկերության հետ փոխհարաբերությունների ողջ ժամանակահատվածում հաճախորդից ստացված շահույթը։ Համարվում է բիզնեսի կարևորագույն չափորոշիչներից մեկը: Գոյություն ունեն LTV-ի հաշվարկային մի քանի սխեմաներ, որոնցից ամենապարզը հետևյալն է` LTV=հաճախորդից ստացված եկամուտը – նրա ներգրավման և պահպանման ծախսերը:
  31. MAU (Monthly Active Users) — օգտատերերի թվաքանակ, ովքեր ամսվա կտրվածքով առնվազն մեկ անգամ այցելել են վեբ-կայք կամ հավելված։ Նշեմ նաև, եթե օգտատերը ամսվա կտրվածքով մեկ անգամ է այցելել կայք, ապա տվյալ դեպքում DAU և MAU ցուցանիշները նույնական կլինեն:
  32. NAP (Name-Address-Phone) — ընկերության անվանումը, հասցեն և հեռախոսահամարը՝ Google-ի կարծիքով երեք կարևորագույն տարրեր, որոնք առկա պետք է լինեն կայքում։
  33. OBL (Outbound Link) — արտաքին հղումներ, որոնք ուղղորդում են կոնկրետ դոմեյնի վրա, որի վրա գտնվում է հղումը: Այլ կերպ ասած` քլիք անելով օգտատերը հիմնական կայքից տեղափոխվում է դեպի այլ կայք կամ կայքի էջ:
  34. OLV (Online Video) — վիդեոգովազդ ինտերնետում, որը տեղադրվում է տեսանյութի սկզբում:
  35. ORM (Online Reputation Management) — հեղինակության առցանց կառավարումը օնլայն համայնք է, որն ընդգրկում է ամբողջ վեբ որոնողական համակարգերը, ֆորումները, բլոգները, լրատվական կայքերը, սոցիալական ցանցերը և այլն: Դրա տեխնիկական և ռազմավարական երաշխիքը նրանում է, որ օգտատերերը գտնում են այն անհրաժեշտ ինֆորմացիան, որը փնտրում են: Գրագետ կատարված ORM-ը ստեղծում է հավասարակշռություն, հակասում է մոլորեցնող միտումներին`լայն հնարավորություն տալով օնլայն առաջխաղացմանը:
  36. PA (Page Authority) — էջի հեղինակության չափորոշիչ՝ Google-ում ընկերության դասակարգումը որոշելու համար։ Ստեղծվել է Moz ընկերության կողմից:
  37. PBN (Private Blog Network) — արբանյակ-կայքերի ցանց, որոնք ուղղորդված են դեպի առաջխաղացող կայքը` դրանով իսկ նպաստելով նրա առաքման զանգվածի մեծացմանը։
  38. PPA (Pay Per Action) գովազդային վճարման մոդել, որում գովազդվող կայքի կամ արտադրանքի սեփականատերը վճարում է նպատակային գործողությունների համար․ զանգեր, հարցումներ, գրանցում, զամբյուղի մեջ ապրանքներ հավելում և այլն:
  39. PPC (Pay Per Click) — գովազդի վճարման ամենապարզ մոդելն է, որի միջոցով կայքի սեփականատերը յուրաքանչյուր քլիքի համար վճարում է այն հարթակին, որտեղ տեղադրված է գովազդը:
  40. PR (PageRank) — Google-ի ալգորիթմ, որը որոշում է էջի հեղինակությունը՝ կախված նրանում գտնվող հղումների քանակից, ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին:
  41. ROAS (Return On Advertising Spend) — գովազդի ծախսերի փոխհատուցում. չափման միավոր ինտերնետ մարքեթինգում, որի միջոցով չափվում է գովազդային արշավի արդյունավետությունը: ROAS-ը օգնում է առցանց բիզնեսներին գնահատել, թե որ մեթոդներն են աշխատում և ինչպես կարող են դրանք բարելավել ապագա գովազդային աշխատանքները: Հաշվարկվում է ըստ հետևյալ բանաձևի` շահույթ գովազդային արշավից / ծախսեր գովազդային արշավի վրա:
  42. ROI (Return On Investment) — ներդրումների եկամտաբերության ցուցանիշ, որը չափվում է տոկոսներով կամ կոտորակի տեսքով: ROI-ը արտացոլում է, թե որքանով է շահութաբեր կամ վնասաբեր այս կամ այն ներդրումը հետևյալ բանաձևով` ներդրումային եկամուտ-ծախսերի գումար / ծախսերի չափ * 100%:
  43. ROMI (Return on Marketing Investment) — մարքեթինգում ներդրման (ROI) փոխհատուցվելիության ցուցանիշն է:
  44. RSS (Rich Site Summary) — XML (տե ՛ս կետ 60) ֆորմատ է, որն օգտագործվում է վեբ-կայքի բովանդակության հավաքագրման նպատակով: RSS-ն ավելի հաճախ օգտագործվում է ստանալու համար այնպիսի տեղեկություններ, որոնք բնույթով անընդհատ փոփոխվում են, օրինակ` որևէ ծրագրի պարտականությունների ցուցակ, արժեք, ցանկացած տեսակի ահազանգ, առաջարկված նոր աշխատատեղեր, նոր հոդվածներ և այլն։ Ամենատարածված օգտագործման եղանակը՝ ստանալ բլոգում կամ կայքում հրատարակված վերջին հոդվածների ցանկը՝ կարճ բովանդակությամբ։
  45. RTB (Real Time Bidding) — մեդիա-գովազդների օնլայն-աճուրդներում իրական ժամանակային ռեժիմով գնման տեխնոլոգիա։ Աճուրդը տեղի է ունենում էջի բեռնման պահին, հաղթում է այն հայտարարությունը, որն ավելի շատ է համընկնում օգտատիրոջ շահերին։
  46. SaaS (Software As A Service) — ծրագրային ապահովում, որպես ծառայություն․ հանդիսանում է բաժանորդագրությամբ ծրագրային ապահովման մատչելիության մոդել: Սովորաբար, SaaS-ի հիմքում ընկած են ամպային տեխնոլոգիաները․ Պրովայդերը հաճախորդներին հնարավորություն է տալիս մուտք գործել այնպիսի ծառայություն, որի ֆունկցիաներից նրանք օգտվում են վեբ բրաուզերի կամ բջջային հավելվածի միջոցով:
  47. SEM (Search Engine Marketing) — որոնողական համակարգերի մարքեթինգ. միջոցառումների խումբ, որոնք ուղղված են կայքի թիրախային այցելուների քանակի ավելացմանը: Իսկ ինչո ՞ւ է օգտագործվում մարքեթինգ տերմինը, այլ ոչ` գովազդը, քանի որ վերջինս նպատակ է, իսկ մարքեթինգը` գովազդի արդյունավետության բարձրացման միջոց: SEM-ի օգնությամբ հնարավոր է ներգրավել միայն այն լսարանին, ով իրապես հետաքրքրված է ապրանքների կամ ծառայությունների ձեռքբերմամբ:
  48. SEO (Search Engine Optimization) — կայքի առաջխաղացում որոնողական համակարգերում (Google, Yandex, Bing), որի ժամանակ կատարվում են կարգավիճակի բարելավմանն ուղղորդված գործողություններ։ SEO-ի նպատակն է այնպես անել, որ կայքն արտացոլվի հիմնական հարցումների արդյունքների թոփ հատվածում: SEO-ի ամենատարածված տերմիններին կարող եք ծանոթանալ այստեղ:
  49. SERM (Search Engine Reputation Management) — որոնողական համակարգերում հեղինակության կառավարում․ միջոցառումներ, որոնք ուղղված են որոնողականներում հեղինակության բարելավմանը: SERM-ի մասնագետները աշխատում են ընկերության մասին արձագանքների հետ՝ զետեղում են լավերը, արձագանքում են բացասականներին և փորձում են այնպես անել, որ ապրանքների և ծառայությունների վերաբերյալ դրական արձագանքները տեղակայվեն ավելի վեր՝ բացասականներից։
  50. SERP (Search Engine Results Page) — որոնողական համակարգերի արդյունքների թողարկումը էջի վրա, որտեղ ցուցադրվում են որոնման արդյունքները:
  51. SMB (Small and Medium Business) — փոքր և միջին բիզնեսի շուկայական սեգմենտ:
  52. SMM (Social Media Marketing) — մարքեթինգ սոցիալական մեդիայում․ սոցիալական ցանցերում, բլոգներում, խմբերում և ֆորումներում ապրանքների ու ծառայությունների առաջխաղացում: SMM-ը միանգամից լուծում է մի խումբ խնդիրներ՝ այն աշխատում է կոնկրետ ապրանքի առաջխաղացման, բրենդի ճանաչելիության և լսարանի հետ հարաբերությունների կառուցման վրա:
  53. SMO (Social Media Optimization) — կայքի առաջխաղացմանն ուղված գործողությունների խումբ է, որը կատարվում է սոցիալական մեդիաների (բլոգներ, սոց. կայքեր) միջոցով: SEO-ն և SMO-ն համարվում են վեբ-կայքերի օպտիմալացման մեթոդները:
  54. SSL (Secure Sockets Layer) — հավելված, որը երաշխավորում է անվտանգ համագործակցումը օգտատիրոջ բրաուզերի և սերվերի միջև: SSL հաղորդակարգը թույլ է տալիս փոխանցել տեղեկատվությունը կոդի տեսքով, որի վերծանման համար անհրաժեշտ է հատուկ բանալի։ SSL հավաստագիրը կայքի անհատական թվային ստորագրությունն է:
  55. UGC (User Generated Content) — բրենդի հետ կապված կոնտենտ է՝ ստեղծված իր լսարանի կողմից: UGC-ին վերաբերվում են կայքերում տեղ գտած արձագանքները, Instagram-ում բրենդային ապրանքների լուսանկարները, տեսանյութերը: UGC-ն հզոր մարքեթինգային գործիք է համարվում։
  56. UI (User Interface) — օգտատիրական ինտերֆեյս. այն ամենը, ինչի հետ օգտատերը կարող է համագործակցել թվային արտադրանքի կամ ծառայության օգտագործման ժամանակ։ UI-ը ներառում է ամեն ինչ` էկրաններ և սենսորային էկրաններ, ստեղնաշարեր, ձայներ և նույնիսկ՝ լույսը:
  57. USP (Unique selling proposition) — կազմակերպության վաճառքի ունիկալ առաջարկը, որը նրան անհատականացնում է շուկայում` թույլ տալով տարբերվել մրցակիցներից:
  58. UX (User eXperience) — օգտատիրոջ փորձառությունը համակարգային ինտերֆեյսի, արտադրանքի կամ ծառայության հետ օգտատիրոջ համագործակցության զգացումների և հարմարավետության հանրագումարն է։ UX-ը զարգացել է օգտատիրական ինտերֆեյսի բարելավումների արդյունքում: Երբ փորձառության արդյունքում փոխվում է օգտատերերի վերաբերմունքը, համագործակցությունն ինչ-որ դրսևորումների հետ (լինեն դրանք դրական, բացասական, թե՝ չեզոք) նույնպես փոխվում է:
  59. VTR (View-Through rate) — գովազդի սուբյեկտիվ գրավչության ցուցանիշ, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով` դիտումների քանակ / ցուցադրումների ընդհանուր քանակ:
  60. XML (Extensible Markup Language) — XML-ը ծրագրային և սաքավորումային անկախ լեզու է` նախատեսված տվյալների պահեստավորման և տեղափոխման համար: Գուցե մի փոքր բարդ է հասկանալ, բայց XML-ը ոչինչ չի անում:

Հուսով եմ այս հապավումները և իրենց հակիրճ բացատրությունները կօգնեն Ձեզ միշտ լինել «թեմայի մեջ», գլուխ հանել մարքեթինգի վերջին թրենդներից և Ձեր թիմակիցների հետ շփումը տեղափոխել ավելի մատչելի մակարդակ:

Եթե հավելում կցանկանաք կատարել հապավումների ցանկին, խնդրում եմ գրել մեկնաբանություններում:

Բաժանորդագրվիր բլոգին այս հղումով և ամեն շաբաթ ստացիր վերջին մարքեթինգային նորությունները քո էլ. հասցեին:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here