Instagram-ը թողարկում է նոր հնարավորություն՝ բողոքարկելու արգելափակված ակկաունտների համար

0
134

Instagram-ը հրապարակել է նոր հնարավորության մասին, որը թույլ կտա օգտատերերին՝ բողոքարկել արգելափակված կամ ջնջված ակկաունտների համար, միանգամից log-on էկրանից։

Ինչպես տեսնում եք վերևում նշված օրինակներում՝ նոր հնարավորությունը թույլ կտա օգտատերերին, որոնց ակկաունտները արգելափակվել են՝ խնդրել որոշման վերանայում, երբ փորձում են մուտք գործել։

Ձեր ՛username՛-ը և գաղտնաբառը գրելուց հետո կտեսնեք հուշում, որը տեղեկացնում է, որ ձեր ակկաունտը կջնջվի, ունենալով ընդամենը 30 օր բողոքարկելու համար։ Այնուհետև դուք կունենաք 2 հնարավորություն՝ ‘Download Data’ (ներբեռնել տվյալները)՝ հասանելիություն ունենալու ձեր ամբողջ Instagram քոնթենթին, կամ ‘Request Review'(վերանայում խնդրել)։

Երբ սեղմեք ‘Request Review’, դուք պետք է մուտքագրեք ձեր ամբողջական անունը, էլ․ հասցեն և պատճառը, թե ինչու եք կարծում, որ Instagram-ը սխալ է թույլ տվել՝ արգելափակելով ձեր ակկաունտը։ Instagram-ի վերանայումը կտևի 24 ժամ։


LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here