Instagram-ը մի քանի նոր կրեատիվ գործիքներ է ավելացրել Reels-ում և Stories-ում:
Ըստ Matt Navarra-ի՝ Instagram-ը Reels-ում ավելացնում է նոր ‘Audio Mix’ և ‘Voice-over’ գործիքները:
Այս գործիքները թույլ են տալիս օգտատերերին՝ իրենց Reels clip-ներին ավելացնել հավելյալ audio track-եր՝ կա՛մ ձայնագրության, կամ երաժշտական տեսահոլովակների տեսքով:
Նոր ‘Mix audio’ և ‘Voice-over’ գործիքները կարող եք գտնել՝ սեղմելով Reels composer screen-ի վերին հատվածում գտնվող միկրոֆոնի վրա:
Navarra-ն նաև նշել է, որ Instagram-ն այժմ ավելացնում է ‘Reels’ watermark՝ տեսահոլովակների վերին ձախ մասում, որը կապահովի բրենդինգը, երբ կիսվեն Reels clip-ներով:
Իսկ Lindsey Gamble-ը նկատել է, որ Instagram-ը Reels-ում նաև թարմացրել է ‘Edit Clips’ գործիքը:
Instagram-ը թարմացրել էր Reels editing գործիքը սեպտեմբեր ամսին՝ բարելավելով trimming և deletion գործիքները, սակայն այս նոր թարմացումը կարծես մշակման ավելի շատ հնարավորություններ է տալիս օգտատերերին: Gamble-ը նաև նշել է, որ Reels-ի Branded Content tag-երն արդեն ավելի շատ օգտատերերի մոտ են երևում:
Իսկ Instagram Stories-ի վերաբերյալ օգտատեր Amrit Kumar-ը կիսվել է այս screenshot-ով, որտեղ կարող եք տեսնել նոր ‘Camera Booth’ mode-ը:
Alessandro Paluzzi-ն էլ իր հերթին կիսվել է այս նկարով, որտեղ Stories-ում երևում է նոր ‘Color Filter’ mode-ը.
Այնուամենայնիվ Instagram-ը դեռ չի հաստատել այս փորձարկվող գործիքների և հնարավորությունների ամբողջական թողարկումը: