Instagram-ն այժմ թույլ է տալիս որոնում կատարել keyword-ներով

0
184

Instagram-ն առաջին անգամ ավելացնում է keyword-ներով քոնթենթ որոնելու հնարավորություն:

Մինչ այս օգտատերերը կարողանում էին որոնել միայն հեշթեգներով, location tag-երով և օգտանուններով:

Ընկերության խոսնակը հայտնել է The Verge-ին, որ Instagram-ը հաշվի է առնում մի շարք գործոններ, ինչպես օրինակ՝ քոնթենթի տեսակը, վերնագրերը, երբ է այն հրապարակվել և այլն:

Այս թարմացման ամենալավ կողմը հավանաբար Instagram SEO-ի պոտենցիալն է:

Նախկինում Instagram-ի գրառումները օպտիմիզացնելու միակ միջոցը համապատասխան հեշթեգներ և գուցե նաև location tag-եր ներառելն էր: Այժմ մարքեթոլոգներն ունեն ամբողջովին նոր ալգորիթմ, որը պետք է հասկանալ և օպտիմիզացնել:

Instagram keyword որոնման հնարավորությունը թողարկվել է անգլերեն լեզվով՝ Կանադայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի և Իռլանդիայի բոլոր օգտատերերի համար: