Instagram-ն ավելացնում է նոր Branded Content հնարավորություններ

0
12

Այսօր Instagram-ն ավելացրել է նոր Branded Content Tag-եր և՛ Reels-ի, և՛ Live-ի համար:

Instagram Branded Content tags

Այս նոր tag-երը նշանակում են, որ creator-ները կարող են ավելի շատ գործարքներ ձևակերպել բրենդների հետ և եկամուտ ստանալ անմիջապես իրենց Reels քոնթենթից:

Instagram-ը նաև ավելացնում է նոր հնարավորություն, որը թույլ կտա բրենդներին և  creator-ներին՝ համագործակցել Instagram-ում քոնթենթ ստեղծելիս, ի տարբերություն այն բրենդների, որոնք ստիպված են խթանել նախապես գոյություն ունեցող գրառումը:

Instagram Branded Content request

Գովազդատուները կարող են հրապարակում կատարել Creator-ների հաշիվներից, որը կարող է մի փոքր խնդրահարույց լինել, սակայն creator-ները կկարողանան հաստատել կամ դադարեցնել ցանկացած գովազդ:

Այն կլինի մոտավորապես այսպես.

  • Գովազդատուն ուղարկում է գովազդ ստեղծելու համար հասանելիություն ստանալու խնդրանք:
  • Creator-ն ընդունում է այն: Գովազդատուին ծանուցում է ուղարկվում:
  • Creator-ը ստանում է ծանուցում ստեղծված գովազդի մասին, որպեսզի այն ընդունի: