Instagram-ի նոր ‘Guides’ հնարավորությունը հասանելի կլինի բոլոր օգտատերերին

0
34

Այս տարի Instagram-ը թողարկեց նոր “Guides” կոչվող հնարավորություն, որը թույլ էր տալիս creator-ներին՝ կիսվել խորհուրդներով, աղբյուրներով և այլ ավելի երկար ձևաչափի քոնթենթով դրանց համար հատկացված tab-ում: Սկզբնապես Instagram-ի Guides-ը հասանելի էր սահմանափակ քանակով creator-ների խմբին, ովքեր հրապարակում էին հոգեկան առողջության և բարեկեցության մասին քոնթենթ:

Այսօր արդեն ընկերությունը նշել է, որ Guides-ը հասանելի կլինի բոլոր օգտատերերին, ինչպես նաև կներառի քոնթենթի այլ տեսակներ, ինչպես օրինակ՝ պրոդուկտներ, վայրեր և գրառումներ:

Guides-ի այցելուները կարող են կիսվել Guides-ով իրենց Story-ներում և Direct Message-ներում:

Թարմացվել է նաև Instagram Search-ը: Նախկինում օգտատերերը կարող էին որոնել անուններ, օգտանուններ, հեշթեգներ և տեղանքներ: Իսկ նոր փոփոխություններից հետո օգտատերերը նաև կկարողանան օգտագործել keyword-ներ, որոնք կցուցադրեն իրենց հետաքրքրություններին համապատասխան քոնթենթ:

Instagram-ը նշել է, որ որոնման թարմացումը այսօրվանից սկսած հասանելի է անգլերեն լեզվով՝ Կանադայում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և Իռլանդիայում: