Instagram-ը փորձարկում է նոր հնարավորություն՝ արձագանքելու Story-ներին, առանց DM ուղարկելու

0
828

Instagram-ը փորձարկում է նոր հնարավորություն, որը կցուցադրի օգտատերի Stories reaction-ները ոչ թե DM inbox-ում այլ միանգամից story-ում:

Instagram Stories react

Ինչպես տեսնում եք վերը նշված նկարում, որը հրապարակել է Alessandro Paluzzi-ն, այս նոր հնարավորությունը story-ում կցուցադրի օգտատերերի reaction-ները, և այլևս օգտատերի Direct inbox-ին անհատական emoji reply ուղարկելու կարիք չի լինի: Վերջինս անգամ շատերին նյարդայնացնում է: Այս պահին, եթե Դուք ուղարկեք emoji reply որևէ Instagram Story-ին օգտատերն իր inbox-ում կստանա նման ծանուցում.

Instagram Stories reaction

Instagram-ը դեռ չի հստակեցրել թե ինչպես է այն ցուցադրելու Reaction-ներն անմիջապես Stories-ում: Սակայն Paluzzi-ն նաև նշել է, որ Stories Reaction-ները սպասվող թարմացման հետ միասին նաև կստանան նոր անիմացիա: