Instagram-ը հաստատել է, որ օգոստոսին ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում կթողարկի ‘Reels’-ը, որը նման է TikTok-ի հնարավորություններին։ Այս պահին TikTok-ի ապագան մի փոքր անորոշության մեջ է, և արդյունքում TikTok-ի շատ օգտատերեր փնտրում են այլընտրանքային տարբերակներ։
Ըստ Dylan Byers-ի՝ Instagram-ը պատրաստվում է թողարկել Reels-ը ԱՄՆ-ում և 50 այլ շրջաններում։ Facebook-ը հաստատել է TechCrunch-ին, որ ԱՄՆ-ի օգտատերերը օգոստոս ամսին կունենան հասանելիություն Reels-ին։
Reels-ը թույլ կտա օգտատերերին՝ ստեղծել 15 վայրկյանանոց տեսահոլովակներ՝ օգտագործելով երաժշտություն, որոնք այնուհետև կցուցադրվեն օգտատերերի պրոֆիլներում հատկացված հատվածում և Explore tab-ի առանձին բաժնում։