Ըստ Bloomberg-ի աղբյուրների՝ Instagram-ը, 2019թ․-ի 20 միլիարդ դոլլար եկամուտով, առաջ է անցել YouTube-ից, որի եկամուտը կազմել է 15․1 միլիարդ դոլլար։ Այո՛, երկրագնդի ամենահայտնի վիդեո կայքն այնքան եկամտաբեր չի եղել, որքան նկարների վրա հիմնված սոցիալական ցանցը։ Զարմանալի չէ, որ Instagram-ը հատկապես կարևոր դեր ունեցավ Facebook-ի ֆինանսներում։

Սակայն Facebook-ը մինչ օրս չի հայտարարել Instagram-ի եկամուտի մասին, ինչպես նաև օգտատերերի քանակի մասին, որը 2018թ․-ի հաշվարկների համաձայն՝ կազմում էր 1 միլիարդ օգտատեր։
Նորից զարմանալի չէ, որ Instagram-ը կարող է այդքան մեծ եկամուտ ունենալ, քանզի հարթակում գովազդն ամենուր է՝ սկսած feed-ում շարունակական հրապարակումներից և Story-ներից, վերջացրած անմիջապես Instagram-ից գնումներ կատարելու հնարավորություններից։