Instagram-ն առաջ է անցնում Twitter-ից, որպես նորությունների հայտնի աղբյուր

0
1065

Ըստ նոր հետազոտության՝ Instagram-ն արագ քայլերով առաջ է անցնում Twitter-ից՝ դառնալով ավելի հայտնի լրատվական աղբյուր 18-24 տարեկան օգտատերերի շրջանում։

2020թ․-ի Reuters Institute Digital News զեկույցը պարզել է, որ այն օգտատերերի քանակը, ովքեր օգտագործում են Instagram-ը՝ նորությունների համար կրկնապատկվել է 2018թ․-ից սկսած։

25 տարեկանից ցածր անձանց երկու երրորդ մասը նշել է, որ Instagram-ն օգտագործում են որպես նորությունների աղբյուր։

18-24 տարեկան օգտատերերը նախընտրում են ծանոթանալ նորություններին սոցիլական մեդիայով, քան վեբ կայքի կամ հատուկ լրատվական հավելվածի միջոցով։

Արդյունքում մարդկանց 11%-ն օգտագործում է Instagram-ը նորությունների համար, որն ընդամենը մեկ միավորով է զիջում Twitter-ին։

Սա ուշագրավ փաստ է, քանի որ Instagram-ն ընդհանուր առմամբ չի համարվել վերջին նորություններին ծանոթանալու հարթակ։ Վերջին նորությունների հարթակը միշտ եղել է Twitter-ը, իսկ Instagram-ը՝ նկարների և վիդեոների հարթակ է համարվել։

Instagram to Surpass Twitter As a Popular News SourceԱյս պահին նորությունների առաջին ամենահայտնի սոցիալական ցանցը Facebook-ն է։

YouTube-ը երկրորդ ամենահայտնի սոցիալական ցանցն է նորությունների համար, որին հաջորդում է WhatsApp-ը, Twitter-ը և հետո Instagram-ը։