Instagram-ը նշել է, որ կայքերը պետք է թույլտվություն ստանան Instagram-ի օգտատերերից, նախքան վերջիններիս հրապարակումները վեբ էջերում կցելը։
Ներկա պահին Newsweek-ին դատի են տվել լուսանկարչի հեղինակային իրավունքի խախտման համար, ում Instagram հրապարակումը կցվել է իրենց կայքում, առանց հատուկ թույլտվության։
Անկախ այն փաստից, որ հրատարակչությունը պնդում է, որ թույլտվության կարիքը չկար, քանի որ նկարը կցվել էր միանգամից Instagram-ից, այնուամենայնիվ դատական պրոցեսը դեռ ընթացքի մեջ է։
Արդյունքում նմանատիպ խնդիրներից խուսափելու համար այն ինչ պետք է անի կայքը Instagram հրապարակումը օգտագործելուց առաջ՝ թույլտվություն խնդրելն է։