Instagram DM-ներն այժմ հասանելի են բոլոր նրանց, ովքեր օգտագործում են Instagram-ի դեսքթոփ տարբերակը։
Հունվար ամսին Instagram-ը թողարկեց իր Direct Message հնարավորության դեսքթոփ տարբերակը միայն օգտվողների փոքր տոկոսի համար։ Իսկ այժմ այն հասանելի է բոլորին։

Instagram-ը Twitter-ում հրապարակում է կատարել, որ այժմ բոլորն ամբողջ աշխարհում կարող են ուղարկել Direct Message-ներ դեսքթոփ տարբերակով։
Դեսքթոփ տարբերակով Instagram DM-ներ ուղարկելու և ստանալու պրոցեսը ճիշտ այնպես է ինչպես բջջային հավելվածով է։