Instagram-ը թողարկում է ‘Stay Home’ Story և Co-Watching հնարավորությունները

0
1470

Instagram-ը նոր հնարավորություններ է թողարկել՝ խրախուսելու օգտատերերին մնալ տանը COVID-19 համաճարակի ընթացքում։

Առաջին հնարավորությունը, որը թողարկվել է շաբաթ-կիրակի օրերին` “Stay Home” Shared Story-ն է, որը մարդկանց միջև հեռավորություն պահպանելու և տանը մնալու մոտիվացիայի համար է։

Օգտատերերը կարող են ավելացնել նոր “Stay Home” sticker-ը իրենց story-ներին` ցույց տալու մյուսներին, թե ինչպես են անցկացնում իրենց ժամանակը` լինելով ինքնամեկուսացված։

“Stay Home” sticker-ն օգտագործող օգտատերերի story-ները կավելացվեն shared story-ում, որը թույլ է տալիս այլ օգտատերերին՝ տեսնել “Stay Home” sticker-ով բոլոր story-ները մեկ վայրից։

Իսկ մյուս հնարավորությունը Co-watching-ն է, որը թույլ է տալիս օգտատերերին՝ միասին դիտել Instagram հրապարակումները։ Մի քանի ընկերներ կարող են կապվել վիդեո չատով և որպես խումբ դիտել քոնթենթը։

Instagram Launches ‘Stay Home’ Story & Co-Watching Feature Amid COVID-19 Outbreak


LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here