Instagram-ն աշխատում է անհետացող հաղորդագրությունների գործիքի վրա

0
173

Instagram-ը հաստատել է, որ այն նույնպես աշխատում է նոր՝ անհետացող հաղորդագորությունների հնարավորության վրա իր Direct գործիքներում։

Instagram Direct disappearing

Ըստ Jane Manchun Wong-ի՝ նոր գործիքի օգտագործման փորձարկման փուլում ձեր բոլոր հաղորդագրությունները կարդալուց և հավելվածում այլ բաժին գնալուց հետո անհետանում են։

Դեռևս Instagram auto-delete-ի կարգավորումների մեջ չկա ժամանակի սահմնափակման հնարավորություն, բայց հավանաբար այն կավելանա փորձարկման հաջորդ փուլում, քանի որ ինչպես նկատել եք WhasApp-ը նույնպես ավելացնում է նույն հնարավորությունը, և արդեն իսկ ունի ժամանակի կառավարման գործիքը։

WhatsApp disappearing messages