Instagram-ը փորձարկում է Stories Highlights-ին հեշթեգներ և գտնվելու վայր ավելացնելու նոր հնարավորություն

0
228

Ըստ Jane Manchun Wong-ի՝ Instagram-ը փորձարկում է նոր հնարավորություն, որը թույլ կտա ձեզ՝ ավելացնել 4 հեշթեգ և գտնվելու վայր ձեր Instagram Stories highlights-ին։

Instagram Stories highlights update

Stories Highlights-ը Story-ների հավաքածու է, որոնք դուք կարող եք պահպանել Ձեր էջում 24 ժամ հրապարակվելուց հետո։

Մինչ այս Highlights քոնթենթը չէր հայտնվել Instagram որոնումներում կամ Explore listing-ներում, բայց ներկայիս փորձարկումներից հետո հնարավոր է նաև որոնել Stories Highlights՝ հեշթեգների կամ գտնվելու վայրի միջոցով։