Instagram-ը պատրաստվում է փոփոխել Explore բաժինը, որտեղ կցուցադրի ավելի շատ գրառումներ բրենդային էջերից՝ ներառելով նաև IGTV-ում տեղ գտած գրառումները։
Առաջին հերթին, Instagram-ը կփոփոխի Explore բաժնի ֆորմատը, որտեղ ցանկանում է ներառել թեմատիկ գրաոռւմները ըստ կատեգորիաների։

Instagram-ից հայտնում են. «Երբ այցելեք Explore բաժին, կտեսնեք թարմացված նավիգացիոն մենյուն, որը իր մեջ ներառելու է IGTV-ի և Shop-ի նոր կտորներ։ Դրանց ընտրությունը հիմնվելու է Instagram-ում ունեցած ձեր հետաքրքրությունների վրա։ IGTV-ի և SHOP-ի կտորները կցված են լինելու Explore բաժնի վերին մասին, որը կօգնի օգտատերերին գտնել իրենց սիրելի բրենդների գրառումները կարճ ժամանակում»։

Նոր դիզայնում չեն լինելու նկարների preview-ները, որը նշանակում է որ ավելի մեծ ուշադրություն է դարձվում հենց գրառման բովանդակությանը, մինչդեռ, Instagram-ը նշում է, որ այս կերպ ցանկանում են ավելի շատ մարդկանց ներգրավել IGTV և SHOP կտորներ։
Այս թարմացումները դեռ հասանելի են օգտատերերի միայն մի մասին, քանի որ Instagram-ը դեռ թեստավորում է այս փոփոխությունը։
Instagram-ը նաև թարմացնում է IGTV-ի և SHOP-ի գրառման ֆորմատները։ Այժմ, երբ սեղմեք IGTV սեկցիայի վրա, կտեսնեք անհատականացված feed այն ալիքների կողմից, որոնց դուք հետևում եք։

Այստեղ կարող եք տեսնել, որ IGTV-ի կտորները ավելի մեծ են, և այդպես ավելի հարմարավետ միջավայր են ստեղծում օգտատերերի համար՝ անհրաժեշտ բովանդակությունը գտնելում գործում։
Իսկ SHOP հատվածում, Instagram-ը ավելացրել է նոր ֆիլտրեր՝ կատեգորիզացիան հեշտացնելու նպատակով։

Instagram-ի այս փոփոխությունները նախնական թեստավորվելու են ԱՄՆ-ի օգտատերերի մոտ մոտակա շաբաթներին։