Instagram-ը ներկայացրել է նոր հնարավորություն, որը թույլ է տալիս օգտատերերին մի քանի նկարներ տեղադրել մեկ story-ում, նկարները կարող են լինել 2-6 հատ։

Ինչպես գիտենք նախկինում Instagram-ը յուրաքանչյուր story-ում թույլ էր տալիս մեկ նկար կամ վիդեո։
Ինչպես նաև մեկ story-ում մի քանի նկարներ տեղադրելուց հետո, օգտատերերը կարող են ավելացնել ցանկացած story էֆֆեկտներ նախքան հրապարակելը։