Instagram-ն ավելացնում է նոր միջոց կիսվելու այն Story-ներով, որտեղ ձեզ նշել են

0
1603

Instagram-ն ավելացրել է նոր “Stories @ mention” գործիքը, որը ցույց է տալիս ցանկացած Story, որտեղ նշել են ձեզ, և թույլ է տալիս ձեզ` հեշտորեն կիսվել դրանով ձեր Story-ում։

Ինչպես տեսնում եք օրինակում՝ այս նոր գործիքը կարող եք գտնել ձեր Create mode-ում՝ ”@” նշանով։ Օրինակում՝ էկրանի վերևային հատվածում՝ գրված է ‘See all 3’, որը նշանակում է, որ գործիքը ցույց է տալիս թե քանի Stories @նշումներ ունի ձեր էջը տվյալ պահին։

Երբ սեղմեք այդ ‘See all 3’ կոճակին, կտեսնեք բոլոր այն Story-ները, որոնցում դուք նշված եք, իսկ այնուհետև կարող եք ընտրել ցանկացածն ու կիսվել ձեր Story-ում։

Այս հնարավորությունը հատկապես հարմար կլինի բրենդների համար, ինչպես մի քանի ամիս առաջ հրապարակած ‘Stories About You‘ հնարավորությունը, որը միայն հասանելի էր այն օգտատերերին, ովքեր ունեին կա՛մ business, կա՛մ creator ակկաունտներ։ Իսկ ինչ վերաբերում է “Stories @ mention” գործիքին, դեռ պարզ չէ՝ արդյոք այն հասանելի է բոլորին, թե միայն վերը նշված ակկաունտներին։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here