Դեռևս պարզ չէ թե երբ հասանելի կլինի Instagram-ի DM-ի դեսքթոփ տարբերակը

0
889

Instagram-ը երեքշաբթի օրը դեսքթոփի վրա փորձնական ցուցադրեց DM-ի հնարավորությունը, որոշ օգտատերերի համար։

Facebook-ի խոսնակը նշեց, որ դեռևս չեն կարող կոնկրետ ժամանակ ասել, թե երբ DM-ի հնարավորությունը դեսքթոփի վրա հասանելի կլինի բոլորին, իսկ Instagram-ի ղեկավար Adam Mosseri-ին նշել է Twitter-ում, որ հուսով են այն շուտով բոլորին հասանելի կլինի։

Երբ այն հասանելի լինի հարթակում, օգտատերերը կկարողանան․

  • Տեսնել Ձեր ամբողջական Instagram Direct-ը մեկ վայրից և հեշտորեն պատասխանել հաղորդագրություններին, ինչպես նաև կկարողանաք ստեղծել նոր “Group Chat”-եր,
  • Տեսնել բոլոր չբացված նամակների քանակը՝ նշված Direct icon-ի վրա,
  • Արդեն իսկ կարողանում եք վեբ տարբերակով տեսնել Stories-ը, իսկ այդ ժամանակ կկարողանք նաև պատասխանել Stories-ին դեսքթոփ տարբերակով,
  • Նկարներ ուղարկել,
  • երկու անգամ click՝ հավանելու հաղորդագրությունն, ինչպես անում եք բջջայինով,
  • նամակ ուղարկել օգտատերերին, անմիջապես իրենց էջից,
  • Ձեր Feed-ից հրապարակումներ ուղարկել Direct։