Instagram-ն աշխատում է Stories-ի նոր քարտեզ sticker-ի վրա, որը կցուցադրի ձեր գտնվելու վայրը աշխարհի քարտեզի վրա։

Ինչպես տեսնում եք այս օրինակում, քարտեզ sticker-ը նշանով ցույց կտա աշխարհի քարտեզի այն հատվածը, որտեղ դուք գտնվում եք։ Այն մեկ այլ միջոց կլինի հեշտորեն կիսվելու ձեր գտնվելու վայրով:
Այն համեմատաբար ավելի անվտանգ է, քանի որ ունի սահմանափակումներ, թե որքան կարող եք մոտիկացնել քարտեզը հստակ գտնվելու վայրը տեսնելու համար։ Ըստ Jane Manchun Wong-ի նոր sticker-ի պաշտոնական հրապարակումը կլինի եկող մի քանի ամիսների ընթացքում։