Instagram-ն այժմ հաստատել է, որ հնարավորություն կտա օգտագործել Direct հաղորդագրությունները նաև web-based տարբերակով։
Instagram-ը նշում է, որ դեռևս օգտատերերի միայն մի որոշ մաս կարող է ունենալ հասանելիություն, քանի որ գործընթացը դեռևս փորձարկման փուլում է։
DM հասանելությունը դեսքթոփ տարբերակով առաջինը նկատել է Jane Manchun Wong-ը անցած փետրվար ամսին։
Այս ամենի արդյունքում Instagram-ի հաղորդագրությունների հնարավորությունը հասանելի կլինի ավելի շատ օգտատերերի, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում հարթակից օգտվել հավելվածի միջոցով։
Այն օգտակար և հարմար է նաև կազմակերպությունների համար, որոնք օգտագործում են Instagram Direct-ը հաճախորդների հարցերին պատասխանելու և սպասարկելու նպատակով։
MdsYwL0B8xkiAF31hZ4TiW38vwIqf7lcZBH7SXP0BATfKgezqczt2lAUFZsc1iknNoJ8UWEeksMF4MQuXbcDTGxnv6AjLmMD4oyOipfvDjvCizbZ5UbKOYHtjH1ZTmUOI1QQG4mfn7mLMrQNxL6BCl5ih