Ինչպե՞ս ջնջել կամ որոշ ժամանակով արգելափակել Ձեր Instagram Account-ը

0
7870

Ոչ բոլորն են սիրում Instagram-ն ամենատարբեր պատճառներով՝ որոշ մարդիկ ափսոսում են իրենց ծախսած ժամանակը Instagram-ում և աշխատում ավելի քիչ ժամանակ ծախսել՝ ուղարկելու կամ ստանալու Instagram հրապարակումներ կամ նամակներ, որոշներն էլ ուղակի ձանձրանում են Instagram-ից․․․

Արդյուքնում դուք կարող եք հրաժարվել ձեր Instagram-յան էջից կամ որոշ ժամանակով այն արգելափակել։

Ժամանակավոր արգելափակելու համար պետք է՝

  • մուտք գործել ձեր Instagram account վեբ բրաուզերով, ոչ թե հավելվածով,
  • սեղմել “Edit Profile”,
  • նշել “Temporarily disable my account”,
  • Instagram-ի “Why are you disabling your account?” հարցադրմանը ընտրել հնարավոր պատասխան,
  • հաստատելու համար, որ իրոք դուք եք ցանկանում ժամանակավոր արգելափակել ձեր հաշիվը պետք է նորից գրեք ձեր գաղնաբառը,
  •  Համոզվեք, որ հիշում եք ձեր  Instagram username-ը և գաղտնաբառը, որպեսզի ապագայում կարողանաք վերականգնել այն։

Եթե ժամանակավոր արգելափակում եք ձեր ակաունտը Instagram-ը թաքցնում է ձեր էջը, նկարները, մեկնաբանությունները և հավանումները։ Այս ամենը կվերականգնվի, երբ ցանկանաք վերականգնել ձեր Instagram հաշիվը։

Նորություն չի լինի նշել, որ եթե որոշեք մշտապես ջնջել ձեր Instagram հաշիվը, դուք կկորցնեք ձեր էջի տվյալները, նկարները, վիդեոները, հավանումները, մեկնաբանությունները և ձեր բոլոր հետևորդներին։ 

Չեք կարող ջնջել ձեր ակաունտը հավելվածից, կրկին պետք է մուտք գործել վեբ բրաուզերով՝ ինչպիսին Google Chrome-ը կամ Apple Safari-ն են։

Մշտապես ջնջելու համար պետք է․

  • մուտք գործել Delete Your Account էջ,
  • Նշել Instagram-ի “Why are you deleting your account?” հարցադրմանը համապատասխան պատասխան,
  • ապահովության համար գրել ձեր գաղտնաբառը,
  • ջնջելուց առաջ մեկ անգամ ևս մտածելու համար Instagram-ը կառաջարկի նաև այս հնարավորությունը  “Permanently delete my account.” 
  • Հաստատելով, որ ցանականում եք մշտապես ջնջել ձեր հաշիվը՝ պետք է սեղմել  temporary disable լինկի վրա։


LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here