Instagram-ի IGTV-ում հնարավոր կլինի հորիզոնական վիդեոներ տեղադրել

0
647

Istagram-ը հայտարարել է, որ IGTV-ում հնարավոր կլինի տեղադրել հորիզոնական վիդեոներ։

IGTV horizontal video content


Instagram-ից հայտնում են. «Մեր կատարած հարցումների արդյունքները՝ IGTV վիդեո տեղադրող օգտատերերի հետ ցույց տվեցին, որ վերջիններս ցանկանում են տեղադրել հորիզոնական վիդեոներ։ Մյուս օգտատերերի կողմից նույնպես կար պահանջ, ըստ որի նրանք նույնպես ցանկանում էին դիտել տարբեր վիդեոներ հորիզոնական տարբերակով։ Ահա թե ինչու ենք մենք հայտարարել հորիզոնական վիդեոներ տեղադրելու նոր հնարավորության մասին»։

The Verge-ի թղթակից Էշլի Քարմենն էլ նշում է. «Հորիզոնական վիդեոները IGTV-ի մասնիկն են, և ահա թե ինչու Instagram-ը գիտակցեց, որ օգտատերերը ցանկանում են այլ պլատֆորմների համար ստեղծված վիդեոները նույնպես ինտեգրել IGTV-ում և չստեղծել առանձին բովանդակություն հենց Instagram-ի համար»։

Սա կարող է նպաստել IGTV-ի ավելի շատ կիրառությանը, որովհետև արդեն հարկ չի լինի խմբագրել ստեղծված վիդեոն IGTV-ին համապատասխանեցնելու նպատակով։

Facebook-ը մեկ այլ հայտարարության մեջ էլ նշում է, որ իրենց տեսլականը IGTV-ի հետ կապված որակյալ բովանդակության ստեղծումն է և նրանք ամեն ինչ կանեն, որ այդ փորձառությունը իրենց օգտաերերի համար դարձնեն հարմարավետ։

Սկզբնաղբյուր։