Զգույշ եղեք Zoom հավելվածն օգտագործելիս

0
10613

Zoom-ն արգելվել է Նյու Յորքի դպրոցների կողմից՝ հարթակի անվտանգության և գաղտնիության հետ կապված խնդիրների պատճառով։

Հավելվածում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնք կարող են խախտել տեսազանգերի գաղտնիության կանոնները․ գաղտնաբառի բացակայության դեպքում հաքերները կարող են հեշտորեն կոտրել տեսազանգն ու ընդհանուր չատում տեղադրել ցանկացած բովանդակության լուսանկարներ կամ տեսանյութեր։

New York City Bans Zoom Video in Schools Due to Rising Security ...

Ըստ Washington Post-ի՝ շատ տեսազանգեր արդեն իսկ բաց հասանելիության մեջ են հայտնվել, իսկ <<Meduza>> պարբերականը նշել է, որ չի օգտվի Zoom-ի ծառայություններից։

Նաև ըստ <<Motherboard>>-ի՝ iOS համակարգի Zoom հավելվածը վիճակագրական տվյալներ է ուղարկում Facebook-ին։ Իսկ Zoom-ի ղեկավար կազմն իր հերթին նշել է, որ վերջերս են հայտնաբերել, որ Facebook-ին փոխանցվել է ոչ անհրաժեշտ ինֆորմացիա։


Օնլայն կոնֆերանս իրական ու անիրական մարքեթինգի մասին




➡️ Կոնֆերանսը թե՛ ոլորտում փորձառու մասնագետների, թե՛ առաջին քայլերն անող սկսնակների համար է

➡️ Կոնֆերանսի առաքելությունն է միավորել տարաբնույթ ոլորտների փորձագետների, ստեղծել գիտելիքներով և իրական փորձով կիսվելու հարթակ
📌 Ավելի քան 22 հայաստանյան և միջազգային խոսնակներ
📌 Մարքեթինգային ակտուալ թեմաներ
📌 Ոլորտային խնդիրներ և փորձված լուծումներ
📌 Ինտերակտիվ քննարկումներ

⏰ կոնֆերանսը տեղի կունենա օգոստոսի 15-16-ին
Մանրամասների համար սեղմիր այստեղ։