Messenger-ում բրենդները ստանում են երեք նոր հնարավորություններ ավելի հեշտ կապ հաստատելու իրենց հաճախորդների հետ

0
548

Facebook-ը ներկայացրել է երեք նոր հնարավորություններ Messenger-ի դիզայնի համար՝ օգնելու բրենդներին՝ հարթակում  հաղորդակցվելու իրենց հաճախորդների հետ․ “Icebreakers”-ը՝ բիզնես էջերի համար, թարմացնում է Click to Messenger ads-ը, և օգտատերերի համար նախատեսված այլ գործիքներ՝ պատասխանելու բիզնեսներից եկած նամակներին։

Facebook-ը նաև թողարկում է “icebreaker” հարցերը, որոնք բիզնեսները կարող են կցել իրենց Messenger profile-ին։ Այն առաջարկում է գործիք՝ սեղմելով հարցադրմանը (ինչպես օրինակ․”Where is your store located”) ստանալ ավտոմատացված պատասխան։ 

Բիզնեսները, որոնք ունեն մի քանի Facebook apps միացված Messenger հարթակին կկարողանան ընտրել, որ հավելվածն են ուզում օգտագործել իրենց Click to Messenger ads-ում։ Կազմակերպությունը չի տվել բացահայտ մանրամասներ, թե ինչպես բրենդները կարող են ընտրել հավելվածները, որոնք ցանկանում են կցել իրենց Click to Messenger ads-ին։

Մյուս հնարավորությունը Reaction-ներն ու message replies-ներն են, որոնք թույլ են տալիս օգտատերերին օգտագործել emoji-ներ արձագանքելու բեզնեսից ստացած պատասխանին։ Իսկ Message replies-ը թույլ է տալիս բիզնեսներին տեսնել թե հաճախորդը զրույցի ընթացքում կոնկրետ որ նամակին է պատասախանել։ Սա ավելի պարզություն է տալիս զրույցներին և օգնում բիզնեսներին ավելի լավ արձագանքել հարցումներին։