Facebook-ը թողարկել է նոր աշխատանքային խմբեր՝ հարթակում միմյանց հետ կապ հաստատելու համար

0
185

Facebook-ը թողարկել է խմբերի համար նոր գործիք, որն անվանվում է “Work Groups”։ Այն կօգնի մարդկանց ավելի հեշտ կապնվել իրենց համագործակիցների կամ աշխատակիցների  հետ։

 Հատուկ խումբ ստեղծելով, դուք կարող եք առանձնացնել ձեր անձնական ինֆորմացիան, թողնելով միայն աշխատանքի հետ կապ ունեցող տվյալներ։

Ամենամեծ խնդիրներից մեկը թե ինչու են օգտատերերը Facebook-ի Public հրապարակումներից անցել առանձին նամակագրության և խմբերի, այն է, որ բոլորը բոլորի հետ կապ ունեն հարթակում, որը նշանակում է, որ հեռու բարեկամները, նախկին աշխատատեղի աշխատակիցները և բոլոր հեռու ծանոթները կկարողանան տեսնել Ձեր անձնական տվյալները, որոնք որոշների համար անհասանելի են։

Գործիքը նաև թույլ է տալիս աշխատանքային խմբերին ուղարկել նամակներ անգամ առանց ֆեյսբուքյան ընկերներ լինելու։ 

Աշխատանքային խումբ ստեղծելու համար Ձեր խմբի ադմինը պետք է կատարի հետևյալ քայլերը․

  • Մուտք գործել. Group Settings > Group Type և նշել “Work”
  • Group Type-ը Work-ի փոխելու հնարավորությունը հասանելի է և՛ հեռախոսներում, և՛ դեսքթոփի վրա
  • Ադմինները կարող են ցանկացած ժամանակ ետ փոխել General Group-ի  

Գործիքը տրամադրում է նոր եղանակ օգտագործելու այսպիսի կապի ֆունկցիոնալ հնարավորությունները։