Messenger-ն ունի նոր վիզուալ թարմացում և մի շարք նոր հնարավորություններ

0
1272

Facebook Messenger-ը ունի նոր վիզուալ թարմացում և մի շարք նոր հնարավորություններ, ներառյալ chat themes-ը, reaction-ները և շուտով նաև selfie sticker-ներն ու vanish mode-ը: Այս փոփոխությունները Facebook-ի թարմացված նամակագրության պլատֆորմի մի մասն են, որը թույլ է տալիս Instagram-ի օգտատերերին՝ հաղորդակցվել Facebook-ի օգտատերերի հետ:

Facebook-ը նշել է, որ Instagram-ի հետ cross-app հաղորդակցությունը շուտով կթողարկվի հյուսիսային Ամերիկայի օգտատերերի համար:

Messenger-ի օգտատերերը կարիք չեն ունենա որևէ գործողություն կատարել՝ նոր հնարավորություններին հասանելիություն ունենալու համար: Այն ավտոմատ կերպով հասանելի կդառնա օգտատերերին, երբ թողարկվի իրենց երկրում:

Առաջին ակնհայտ թարմացումը Messenger-ի նոր logo-ն է: Այն այժմ ավելի նման է Instagram-ի ոճին՝ կապույտ, մանուշակագույն և վարդագույն երանգներով:

Messenger-ի զրուցարանի գույնը նույնպես կփոխվի, որպեսզի համապատասխանի նոր տեսքի հետ:

Նոր chat themes-ը, նույնպես կթողարկվի օգտատերերի համար: Ինչպես նաև Դուք կկարողանաք հաղորդագրությանն արձագանքել մի շարք emoji-ներով՝ նախկին ստանդարտ emoji-ների փոխարեն:

Մյուս հնարավորությունները նույնպես պետք է շուտով թողարկվեն, որոնք կներառեն selfie sticker-ներ՝ ձևավորելու Ձեր նկարները, և vanish mode-ը, որպեսզի անհետանան զրուցարանները:

Վերջիններս նույն թարմացումներն են, որոնք ստացել են նաև Instagram-ի օգտատերերը:

https://www.facebook.com/watch/?v=351162116206270