Facebook NPE-ն թարմացրել է իր Whale հավելվածը՝ առանձին meme խմբերով, GIF meme-երով և նոր top meme template-ներով:
Բոլորիս համար 2020թ.-ը երկար, բարդ տարի էր, և այն, ինչ այս պահին իրոք մարդկանց անհրաժեշտ է՝ մի փոքր դրականն ու ծիծաղն է՝ meme-երի տեսքով: Հենց դա է առաջարկում Whale-ը՝ հավելված, որը ստեղծվել է Facebook-ի NPE թիմի կողմից:
Այժմ հավելվածն ավելացնում է առանձին meme խմբեր, GIF meme-երի հնարավորություն և նոր top meme template-ներ: Whale-ը միանշանակ այն վայրն է, որտեղ ցանկանում եք ստեղծել և բացահայտել փոփ մշակույթի հետ կապված meme-եր:

Օգտատերերը կարող են կիսվել իրենց top meme-երով՝ creator-ների որոշ խմբերում, որպեսզի նրանք նկատեն նաև իրենց:
Վերջին թարմացումը թույլ է տալիս Ձեզ՝ ստեղծել առանձին խմբեր՝ ընկերների հետ կատակելու համար:

Ներկա պահին Whale-ը հասանելի է iOS-ի վրա, ԱՄՆ-ում և Կանադայում: