Facebook-ը թարմացնում է Story-ները

0
337

Facebook-ը սկսել է աշխատել story-ների հղումների և ակնարկների վրա, որի մասին դեռ բացահայտ չի խոսվում։

Facebook mention and link stickers

Կարևոր գործառույթը, որ գործարկվելու է արտաքին հղումների ավելացումն է։ Ներկայումս Facebook story-ներում հղումներ կարող են տեղադրել շատ քիչ թվով օգտատերեր։ Որոշ օգտատերեր կարողացել են տեղադրել հղումներ Facebook-ի թեստավորման ժամանակ միայն, չնայած նրան, որ հնարավոր է Instagram-ի միջոցով հղումի story-ն փոխանցել Facebook-ին, բայց այդ հնարավորությունից էլ կարող են օգտվել միայն 10.000-ից ավել հետևորդ ունեցող օգտատերերը։

Եթե Facebook-ը հնարավորություն տար բրենդներին օգտագործել story-ների հղումները, ապա ավելի մեծ հետաքրքրություն կառաջանար այդ գործիքի հանդեպ։

Մյուս գործիքը story-ների ակնարկի գործիքն է, որը ևս թեստավորման փուլում է գտվնում։ Ինչպես նշում է Ջեյն Վոնգը, այն թույլ կտա օգտատերերին ակնարկել այլ օգտատերերին իրենց story-ներում։ Գործիքը այլ ճանապարհներով ևս կփորձի բարձրացնել բրենդի ներգրավվածությունը, բայց այդ մասին դեռ չկա շատ ինֆորմացիա։

Բաժանորդագրվիր իմ բլոգին այս հղմամբ և ամեն շաբաթ ստացիր մարքեթինգային վերջին նյութերը քո էլ. փոստին։

Սկզբնաղբյուր։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here