Facebook-ը թողարկելու է գրառումները Preview անելու հնարավորություն

0
386

Facebook-ը հայտնում է, որ այն փորձարկում է գրառումները preview անելու նոր հնարավորություն։ Այն թույլ կտա օգտատերերին տեսնել, թե ի՞նչ տեսք է ունենալու գրառումը այն հրապարակելուց հետո։

Ինչպես տեսնում եք նկարի մեջ, որը տարածել է օգտատեր Եգիպտոսից, նոր Preview կոճակը տեղադրվելու է Share now կոճակի կողքին։ Այն սեղմելուց հետո օգտատերը կտեսնի գրառման Preview-ն նոր պատուհանում։ Preview-ն թույլ կտա տեսնել գրառումը մոբայլ և desktop տարբերակների համար։

Հնարավորությունը հասանելի է լինելու միայն Facebook-ի ադմինների համար, որը կօգնի նրանց ավելի արդյունավետ կառավարել էջը և հստակ տեսնել գրառման տեսքը մինչ հրապարակումը։

Facebook-ը դեռ հստակ չի նշում, թե ե՞րբ այս հնարավորությունը հասանելի կդառնա բոլորի համար։

Բաժանորդագրվիր իմ բլոգին այս հղմամբ և ամեն շաբաթ ստացիր թարմ մարքեթինգ քոնթենթի քո բաժինը։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here