Facebook-ը վճարելու է 550 միլիոն դոլլար իր դեմ հարուցված դատական գործի դիմաց

0
493

Facebook-ը համաձայնել է վճարել 550 միլիոն դոլլար իր դեմ հարուցված դատական գործի դիմաց, ըստ որի՝ այն հավաքում է օգտատերերի դեմքի բիոմետրիկ տվյալներն առանց թույլտվության։

Այդ դատական հայցը թիրախավորել է Facebook-ի “face prints” հավաքածուն, որն օգտագործում է դեմքի ճանաչման հնարավորությունը՝ ավտոմատ կերպով առաջարկելու թե ով է պատկերված տվյալ օգտատերի նկարի մեջ։

Facebook-ն իհարկե չի ընդունել, որ որևէ սխալ բան է արել, սակայն համաձայնվել է հարցնել օգտատերերի թույլտվությունը օգտագործելու իրենց բիոմետրիկ տվյալները նախքան դրանք հավաքելը։