Facebook-ը միաժամանակ մի քանի թարմացում է կատարել իր ալգորիթմում

0
1590

Facebook-ը ժամանակ առ ժամանակ փոփոխություններ է կատարում իր ալգորիթմում՝՝ առավելություն տալով անձնական գրառումների ավելի շատ տարածմանը։ Փոփոխություններ կատարելու որոշումները հիմնվում են օգտատերերի հետ անցկացված հարցումների միջոցով։

Ավելի շատ գրառումներ «Մոտ ընկերների» կողմից

Մինչ այս, Facebook-ը հիմնվում էր մի քանի ազդակների վրա՝ որոշելու համար, թե ովքե՞ր կարող են համարվել օգտատիրոջ մոտ ընկերները։

Մինչդեռ, դրանք միայն ազդակներ էին, և Facebook-ը չէր կարողանում այդ ինֆորմացիան ստույգ գեներացնել։ Ինֆորմացիայի ճշտությունը բարելավելու նպատակով, սոցցանցը սկսեց ժամանակ առ ժամանակ հարցեր ուղղել օգտատերերին, թե ովքե՞ր են իրենց մոտ ընկերները։ Ալգորիթմն էլ իր հերթին օգտվելով այդ տվյալներից դասակարգում է ընկերների գրառումները մեր feed-ում։

Ազդակների օրինակներ են.

  • Tag լինելը արբեր նկարներում,
  • Միմյանց գրառումների կանոնավոր հավանելը, մեկնաբանություն գրելը կամ տարածելը,
  • Check-in լինելը նույն վայրերում,
  • Միմյանց հաղորդագրություն ուղարկելը և այլն։

Ավելի շատ գրառումներ, որոնք ձեզ համար կարևոր են

Ալգորիթմի մյուս փոփոխության հետևանքով օգտաերերը ավելի շատ կսկսեն տեսնել գրառումներ, որոնք իրենց համար շատ մեծ նշանակություն ունեն։

Այս փոփոխությունը նույնպես հիմնված է տարբեր ազդակների վրա, որով սոցցանցը կարողանում է հասկանալ, թե մեզ համար ո՞ր տիպի գրառումներն են ամենակարևորը։

Ազդակների օրինակներ են.

  • Կանոնավոր տարբեր էջերի միևնույն թեմատիկայով գրառումներ հավանելը, կիսվելը, կամ մեկնաբանություն թողնելը,
  • Միևնույն թեմատիկայով էջերում շատ ժամանակ անցկացնելը,
  • Միևնույն թեմատիկայով շատ էջեր հավանելը և ակտիվություն դրսևորելը։

Արդյո՞ք այս փոփոխությունները կազդեն էջերի reach-երի վրա

Այս հարցի պատասխանը Facebook-ի PR բաժնից մեկնաբանվում է հետևյալ կերպ. «Նշված փոփոխությունները միտում չունեն ավելի շատ կամ ավելի քիչ ցույց տալու էջերի կամ ընկերների գրառումները։ Դրանք միայն ավելի արդար կերպ կբաշխեն գրառումների հասանելիությունը մեր feed-ում»։

Սկզբնաղբյուր։


Օնլայն կոնֆերանս իրական ու անիրական մարքեթինգի մասին




➡️ Կոնֆերանսը թե՛ ոլորտում փորձառու մասնագետների, թե՛ առաջին քայլերն անող սկսնակների համար է

➡️ Կոնֆերանսի առաքելությունն է միավորել տարաբնույթ ոլորտների փորձագետների, ստեղծել գիտելիքներով և իրական փորձով կիսվելու հարթակ
📌 Ավելի քան 22 հայաստանյան և միջազգային խոսնակներ
📌 Մարքեթինգային ակտուալ թեմաներ
📌 Ոլորտային խնդիրներ և փորձված լուծումներ
📌 Ինտերակտիվ քննարկումներ

⏰ կոնֆերանսը տեղի կունենա օգոստոսի 15-16-ին
Մանրամասների համար սեղմիր այստեղ։