Facebook-ը կթողարկի Facebook News-ը Մեծ Բրիտանիայում

0
510

Facebook-ը հայտարարել է, որ իր News tab-ը հունվար ամսին հասանելի կլինի Մեծ Բրիտանիայում: Այն առաջին երկիրն է (ԱՄՆ-ից դուրս), որը կունենա Facebook-ի news քոնթենթի վստահելի feed:

Facebook News tab

Ինչպես կարող եք տեսնել վերը նշված նկարում, News tab-ը ցուցադրում է կարևոր նորությունները՝ Facebook-ի կողմից հաստատված աղբյուրների ցուցակներից, որոնք էլ համապատասխանեցվում են Ձեր հետաքրքրություններին: Facebook-ի կողմից հաստատվելու համար հրապարակումները պետք է հավատարիմ մնան Facebook-ի Publisher Guidelines-ին:

Facebook-ը նշել է, որ News tab-ն ԱՄՆ-ում թողարկելուց հետո նկատել են կարևոր հաջողություններ.

«Մենք նկատել ենք, որ թրաֆիքի ավելի քան 95%-ը, որը Facebook News-ը տրամադրում է publisher-ներին, նոր լսարաններ են, որոնք նախկինում չեն առնչվել այդ լրատվամիջոցների հետ:»