Ամիսներ շարունակ իր այլ հավելվածներում Dark Mode-ի հնարավորությունները փորձարկելուց հետո Facebook-ն այսօր հաստատել է, որ այժմ թողարկում է իր բջջային հավելվածի Dark Mode հնարավորության ամբողջական հանրային փորձարկումը:
Facebook is publicly testing Dark Mode! 🌙
You asked it, I chatted with Facebook’s @alexvoica about it and here’s a video made in collaboration with Facebook! pic.twitter.com/TGjdTXDxoP
— Jane Manchun Wong (@wongmjane) October 30, 2020
Facebook-ը նշել է. «Dark mode հնարավորությունը բավականին սիրված է: Շատերից ենք ստացել խնդրանք՝ թողարկելու Dark Mode թարմացումը, և այժմ մենք հասել ենք նրան, որ հավելվածների մեծ մասն ունի պաշտոնական dark mode հնարավորություն:»
Ինչպես նշել ենք Facebook-ն արդեն ավելացրել էր Dark Mode հնարավորությունը իր գրեթե բոլոր հավելվածներում՝ Messenger, Facebook Lite, WhatsApp, և Instagram: Facebook-ը նաև մարտ ամսին ավելացրեց Dark Mode-ը որպես իր desktop app թարմացման մի մաս:
Wong-ը դեռ մարտ ամսին նկատեց Facebook app-ում Dark Mode-ի սկզբնական փորձարկումները, իսկ Facebook-ը հունիս ամսին թողարկեց հնարավորության սահմանափակ փորձարկումը: Այժմ ավելի շատ օգտատերեր կկարողանան փորձարկել այն, քանի որ հաջորդ մի քանի ամիսների ընթացքում այն հասանելի կլինի բոլոր օգտատերերին: