Այսօր Facebook-ը հայտարարել է, որ իր Facebook Dating-ը ԱՄՆ-ում թողարկվելուց մեկ տարի անց հասանելի է Եվրոպայում:
Facebook-ը նշել է.
«Այսօր մենք թողարկում ենք Facebook Dating-ը Եվրոպայում, որպեսզի ավելի շատ մարդիկ կարողանան գտնել իմաստալից հարաբերություններ՝ իրենց ընդհանուր հետաքրքրությունների, event-ների և խմբերի միջոցով: Facebook Dating-ի թողարկումից հետո, ավելի քան 1.5 միլիարդ հանդիպումներ են եղել 20 երկրներից, որտեղ հնարավորությունը հասանելի է:»
Facebook Dating-ը թույլ է տալիս օգտատերերին՝ ստեղծել Dating-specific profile-ներ, առանձին՝ իրենց սովորական Facebook հաշիվներից: Այնուհետև Facebook-ն օգտագործում է մարդկանց գործողությունների հիման վրա հավաքված տվյալները, որպեսզի գտնի նրանց հետաքրքրություններին համապատասխան անձին: