Facebook-ը ներկայացնում է նոր Messenger API-ը

0
168

Instagram-ի և Messenger-ի վերջերս կատարած թարմացումներից հետո Facebook-ն այսօր հայտարարեց, որ իր Messenger API-ը նույնպես թարմացվել է և թույլ կտա բիզնեսներին՝ պահպանել իրենց հաղորդակցումը նաև Instagram-ում:

Նախքան այս բիզնեսները կարող էին միայն արձագանքել հաճախորդների հարցումներին՝ Instagram app-ի և Facebook-ի business inbox-ի միջոցով: Սա կարող էր դրականորեն աշխատել միայն փոքր բիզնեսների համար, բայց ավելի մեծ բրենդների համար, որոնք ստանում են մեծ թվով հաղորդագրություններ, դժվար թե այն արդյունավետ լիներ:

Թարմացումը նշանակում է, որ բիզնեսները կկարողանան ինտեգրել Instagram messaging-ն այն ծրագրերում և workflow-ներում, որոնք արդեն օգտագործվում են Facebook-ի հաղորդագրությունների համար: Նրանք կկարողանան օգտագործել նկարներ, URL հղումներ և ավելին, աշխատելով developer-ների հետ՝ ինտեգրելու API-ն իրենց պրոդուկտների և հաճախորդների տվյալների բազայի հետ, որպեսզի այն Instagram-ում ունենա նույն գործառույթն ինչ Messenger-ում է:

API-ն օգտագործող բիզնեսները նաև կկարողանան կառավարել իրենց Instagram ներկայությունը. Profile-ները, Shops-ն ու Stories-ը: