Facebook-ը թողարկում է Facebook Business Suite հավելվածը՝ մեկ վայրից կառավարելու Facebook-ի, Instagram-ի, Messenger-ի Ձեր բիզնես հաշիվները

0
555

Facebook-ը նոր հավելված է թողարկել, որը կօգնի բիզնեսներին՝ մեկ վայրից կառավարել իրենց էջերը և պրոֆիլները Facebook-ում, Instagram-ում և Messenger-ում:

Facebook Business Suite հավելվածը առաջարկում է մեկ վայրից օգտվել draft և schedule գործիքներից՝ և՛ Facebook-ի, և՛ Instagram feed-ի հրապարակումների համար:

Նոր հավելվածն օգտագործելու համար, բիզնեսներն առաջինը պետք է կցեն իրենց Facebook-ի և Instagram-ի բիզնես հաշիվները, եթե արդեն իսկ կցված չեն:

Business Suite-ը կարող է հասանելի լինել դեսքթոփ տարբերակով business.facebook.com-ում: Իսկ բջջայինում Pages Manager App-ի օգտատերերը կտեսնեն Business Suite-ին միանալու հնարավորությունը: Հավելվածը նաև կկարողանաք ներբեռնել և՛ iOS-ում, և՛ Android-ում:

Business Suite-ում բիզնեսները կկարողանան տեսնել հաղորդագրությունները, մեկնաբանությունները, ծանուցումները և Facebook-ում ու Instagram-ում տեղի ունեցող այլ գործողություններ: Հավելվածն առաջարկում է Facebook-ում և Instagram-ում հրապարակումներ ստեղծելու, պլանավորելու գործիքներ, տրամադրում մանրամասներ իր այլ հնարավորությունների մասին: Բիզնեսները կարող են մեկ վայրից հետևել Facebook-ում և Instagram-ում իրենց հրապարակումների reach-ին, engagement-ին և performance-ին: