Facebook-ը թույլ կտա իր Facebook Gaming Partner-ներին՝ live հեռարձակման ընթացքում երաժշտություն միացնել:
Live հեռարձակման խնդիրներից մեկը սկզբնապես եղել է հեռարձակումներում երաժշտություն օգտագործելը՝ հեղինակային իրավունքները պաշտպանելով: Facebook-ը համագործակցելով տարբեր music publisher-ների հետ՝ աշխատում է փոխել դա:

Երաժշտությունը պետք է լինի երկրորդական, ոչ թե հեռարձակման հիմնական մասը: Սա նշանակում է, որ հեռարձակողի ձայնը պետք է լինի առաջին պլանում, որպեսզի DJ-ները չկարողանան բացել խաղային ալիք և սկսել live հեռարձակումներ:
Facebook-ը գործարքներ է կնքել մի շարք music label-ների, publisher-ների և կազմակերպությունների հետ, ինչպիսիք են՝ Universal Music Group-ը, Warner Music Group-ը, Sony Music Entertainment-ը, Kobalt Music Group-ը, BMG publishing-ը, Merlin-ը, և շատ այլ գործընկերներ, սակայն այնուամենայնիվ դեռ կան արգելված track-ներ, որոնք միացնելի կտեսնեք հուշում, որտեղ նշվում է, որ դրանք լիցենզավորված չեն Facebook Gaming-ում օգտագործելու համար: