Facebook-ը հայտարարել է նոր սահմանափակումների մասին, որտեղ նշվում է թե էջերը միաժամանակ քանի գովազդ կարող են ցուցադրել:
Անցած տարի՝ նոյեմբեր ամսին, Facebook-ը հայտարարեց թե քանի գովազդ կարող են բիզնես էջերը ցուցադրել, իսկ այժմ Facebook-ը նշել է թե կոնկրետ ինչպես կկիրառվեն իր նոր կանոնակարգերը:
Ինչպես բացատրում է Facebook-ը.
«Երբ գովազդատուն միանգամից շատ գովազդներ է թողարկում, յուրաքանչյուր գովազդ ավելի քիչ է ներկայացվում: Սա նշանակում է, որ ավելի քիչ գովազդներ են դուրս գալիս learning phase-ից, և ավելի շատ բյուջե է ծախսվում:»
Վերևում նշված ‘learning phase’-ը այն ժամանակահատվածն է, որի ընթացքում Facebook-ի ad system-ը «սովորում է» ինչպես առավելագույնի հասցնել Ձեր “ad performance”-ը՝ հիմնվելով թե ում մոտ է Ձեր գովազդը ցուցադրվում, ինչպես են նրանք արձագանքում դրան և այլն:
Facebook-ի սպասվող գովազդային սահմանափակումների մասին կարող եք կարդալ այստեղ: