Facebook-ը թույլ է տալիս որոշ օգտատերերի՝ դիտել Instagram Story-ները Facebook-ից

0
1429

Facebook-ը թույլ է տալիս որոշ օգտատերերի՝ Facebook-ում դիտել Instagram Story-ները:

Այս շաբաթ որոշ օգտատերեր նշել են, որ տեսնում են այս ծանուցումն իրենց Facebook feed-ում.

Instagram Stories on Facebook

Այս ծանուցումն ինչպես կարող եք տեսնել բացատրում է, որ որոշ օգտատերեր այժմ կարող են դիտել Instagram Story-ները Facebook-ում, քանի որ որոշ Instagram Story-ներ հայտնվում են Facebook Stories feed-ում:

Screenshot-ը, որը հրապարակել է Twitter-ի օգտատեր @ec_wife-ն (և որով կիսվել է սոց. մեդիա փորձագետ Matt Navarra-ն), հաստատվել է Facebook-ի կողմից: Վերջինս նշել է, որ սա դեռևս սահմանափակ փորձարկումն է:

Որպեսզի կարողանաք Facebook-ում դիտել տվյալ օգտատերի Instagram Story-ն, Դուք պետք է այդ օգտատերի հետ կապված լինեք և՛ Facebook-ում, և՛ Instagram-ում, ինչպես նաև այդ օգտատերը պետք է կցած լինի իր Facebook և Instagram հաշիվները: