Facebook-ի լուսանկարների տեղափոխման գործիքն ավելացնում է Dropbox-ի և Koofr-ի հնարավորությունը:
Ընկերությունը լուսանկարներ տեղափոխելու իր գործիքը ներկայացրել է անցած տարի դեկտեմբեր ամսին՝ Իռլանդիայի EU HQ տեղանքի իր օգտատերերին սկզբնապես առաջարկելով հնարավորություն՝ տեղափոխելու իրենց մեդիան միանգամից Google Photos:
Facebook-ի օգտատերերն այժմ ունեն Facebook-ից իրենց լուսանկարներն ու վիդեոները տեղափոխելու երեք հնարավորություն:
Տեղափոխման գործիքին հասանելիություն ունենալու համար Facebook-ի օգտատերերը պետք է բացեն ‘Your Facebook Information’ menu-ն և նշեն ‘Transfer a copy of your photos and videos’: Որից հետո Facebook-ը կխնդրի Ձեզ՝ նորից գրել Ձեր գաղտնաբառը՝ տեղափոխումն իրականացնելու համար: Այնուհետև Դուք պետք է ընտրեք առաջարկվող երեք ծառայություններից մեկը (Google Photos, Dropbox կամ Koofr) և նորից նշեք Ձեր գաղտնաբառը:
Երբ տեղափոխումն ավարտվի օգտատերերն իրենց Facebook-ում կամ իմեյլում կստանան ծանուցում:
Այս տեղափոխումն աշխատում է Facebook-ի և՛ դեսքթոփ, և՛ բջջային հավելվածի տարբերակներով: