Facebook Shops-ը և Instagram Checkout-ը հասանելի կլինեն ԱՄՆ-ի բոլոր բիզնեսներին

0
1136

Facebook-ը թողարկում է shopping tab-ը և ընդլայնում in-app գնումները ԱՄՆ-ի բոլոր բիզնեսների համար:

Facebook Shops & Instagram Checkout Expand to All US Businesses

Facebook-ը նշել է. «COVID-19 պանդեմիայի ընթացքում, արագ անցում կատարվեց դեպի առցանց գնումների, և արդյունքում այժմ ամբողջ աշխարհում մարդկանց 85%-ը գնումներ են կատարում առցանց եղանակով: Մենք ցանկանում ենք ավելի հեշտացնել գնումներ կատարելու պրոցեսը և արտոնություններ ընձեռել բոլորին՝ սկսած ձեռնարկատերերից մինչև ամենամեծ բրենդները, օգտագործելու մեր հավելվածները՝ իրենց հաճախորդների հետ կապ հաստատելու և բիզնեսները խթանելու համար:»

Այժմ կա նոր ‘Shop’ tab՝ բջջային հավելվածում, որտեղ օգտատերերը կարող են բացահայտել բիզնեսներին և գնել պրոդուկտներ:

Ներկա պահին այն փորձարկվում է ԱՄՆ-ում, և այն կարող եք օգտագործել պարզապես սեղմելով menu icon-ի վրա և ընտրելով ‘Shop’-ը:

Facebook Shops & Instagram Checkout Expand to All US Businesses

Facebook Shops-ը հնարավորություն է տալիս բիզնեսներին՝ վաճառել պրոդուկտներ և՛  Facebook-ում, և՛ Instagram-ում:

Facebook Shops & Instagram Checkout Expand to All US Businesses

ԱՄՆ-ի բոլոր իրավասու բիզնեսները շուտով կարող են նաև օգտագործել Instagram Checkout-ը:

Այն թույլ կտա հաճախորդներին՝ տեսնել պրոդուկտների կատալոգը և գնումներ կատարել՝ առանց Instagram app-ից դուրս գալու:

Instagram Checkout-ն օգտագործելու համար բիզնեսները պետք է ունենան Facebook Shops և օգտագործեն Facebook Commerce Manager: